«Ամեն ինչ փորձում են անել, որ մեզ՝ որպես թեկնածու, դուրս մղեն դաշտից․ «Իկիլիկյան» դաշինքը՝ դատական քաշքշուկների մեջ

Լուրեր

11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել․ շտապօգնությունը խուց է մտել ժամը 08։13-ին
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ախուրյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Իկիլիկյան» դաշինքը, որի ավագանու ցուցակը գլխավորում է Ազատան համայնքի 13 տարվա ղեկավար Վարդան Իկիլիկյանը հայտնվել է դատական քաշքշուկների մեջ։

Ինչպես Factor.am-ին պարզաբանեց Վարդան Իկիլիկյանը, դաշինքն ի սկզբանե ավագանու 26 թեկածու էր ներկայացրել թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, փաստաթղթղերը ստուգել էին, որևէ առարկություն չէր եղել, նոյեմբերի 3-ին էլ գրանցել էին՝ որպես թեկնածու։

Ըստ Վարդան Իկիլիկյանի՝ հանձնաժողովում նայելով ցուցակն՝ ասել էին, որ «Իկիլիկյան դաշինք»-ի 26 թեկնածուների կեսից ավելին, այսինքն՝ 14-ը տարբեր բնակավայրերից են, ինչը նշանակում է, որ այս քաղաքական ուժը ապահովել է միավորվող համայնքներից թեկնածուների ներգրավվածությունը։ Սակայն նոյեմբերի 7-ին ընտրատարածքային հանձնաժողովը գրանցումը ճանաչել է անվավեր՝ պատճառաբանելով, որ դաշինքի ցուցակով բնակավայրերի ընդգրկվածությունը չի համապատասխանում օրենքի պահանջին։

«Եթե ագամ սխալ է տեղի ունեցել, ընտրատարածքային հանձնաժողովը մեզ 48 ժամ ժամանակ պիտի տար, որ պակաս փաստաթուղթը լրացնեինք։ Մենք զրկվել ենք դրա իրավունքից, որի պատճառով դիմել ենք վարչական դատարան։ Վարչական դատարանն արագացված դատաքննություն անցկացրեց ու որոշեց, որ հանձնաժողովը սխալ հիմքերով է որոշումը չեղյալ համարել։ Հանձնաժողովի նախկին որոշումը՝ մեր դաշինքի գրանցված լինելու վերաբերյալ, թողեց ուժի մեջ»,- ասում է Վարդան Իկլիկյանը։

Սակայն երկու օր առաջ Վերաքննիչ վարչական դատարան է դիմել Ախուրյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ պահանջելով անվավեր ճանաչել «Իկիլիկյան դաշինք»-ի գրանցումը։

Վերաքննիչ վարչական դատարանում այսօր տեղի է ունեցել դատականը նիստը, դատարանը որոշումը կհրապարակի երկու օր անց։ Վարդան Իկիլիկյանը սա որակում է քաղաքական հետապնդում իր նկատմամբ։ Նա նշում է, որ իր թեկնածությունն առաջադրել էր համայնքի բնակիչների ցանկությամբ, իսկ այժմ նրանց զրկում են ընտրելու իրավունքից։ «Ամեն ինչ փորձում են անել, որ ինձ՝ որպես թեկնածու, դուրս մղեն դաշտից։ Իսկ դա ես թույլ չեմ տա, ինձ համար դա լուրջ վիրավորանք է։ Ժողովրդավարություն ասվածը, որը շատ է շահարկվում մեր երկրում, արժեզրկում են, այս գործելակերպը մեզ համար շատ խորթ է ու անընդունելի»,-ասում է Վարդան Իկիլիկյանը։

Նշենք, որ Վարդան Իկիլիկյանը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով։ Նա ԱԺ արտահերթ ընտրություններում սատարում էր Ռոբերտ Քոչարյանի գխավորած «Հայաստան» դաշինքին։ Հիշեցնենք, որ Ախուրյան կրկնակի խոշորացվող համայնքի ավագանու՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում. «Իկիլիկյան» դաշինքից բացի պայքարում են նաև «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքները, որոնց թեկնածուները դաշնակցականներ են․ «Ախուրյան» դաշինքինը՝ Ախուրյան խոշորացված համայնքի երկարամյա ղեկավար Արծրուն Իգիթյանն է, «Հաղթանակ» դաշինքինը՝ Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։ Դաշինքների հետ մրցակցում է մեկ կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որը գլխավորում է Առափի համայնքի երկարամյա ղեկավար Ալբերտ Այվազյանը։

Արմիկ Մովսիսյան