Միխայիլ Սաակաշվիլին որոշել է դադարեցնել հացադուլը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ որոշել է հաշվի առնել Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի առաջարկը և դադարեցնել հացադուլը, բայց միայն այն դեպքում, եթե իրեն Գլդանիի բանտի հիվանդանոցից տեղափոխեն համապատասխան հաստատություն՝ վերականգնվելու համար։ Վրացի քաղաքական գործչի ուղերձն ընթերցել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես որոշում եմ կայացրել հաշվի առնել Ստրասբուրգի դատարանի և արևմտյան գործընկերների կոչերն ու դադարեցնել հացադուլը։ Հենց որ այս հիմնարկից ինձ տեղափոխեն համապատասխան հաստատություն, ես անհապաղ կդադարեցնեմ հացադուլը»,- Սաակաշվիլիի ուղերձը լրագրողների համար ընթերցել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ Սաակաշվիլին պահանջում է կլինիկայում ապահովել իր անվտանգությունն ու բարձրակարգ բուժում հետվերականգնողական շրջանում։

Հիշեցնենք՝ Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել էր Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Նա ձերբակալությունից հետո հացադուլ է սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Այս գործերը դեռ քննվում են դատարանում։

Տաթև Ֆռանգյան