Վտանգի տակ է նաև Կապան-Ճակատեն ճանապարհը. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իրավիճակը ճիշտ այնպիսին է, ինչպես երեկ երեկոյան ներկայացրել է ԱԽՔ կոչվածը»,-Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց սյունեցի ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով, ճանապարհը փակվել է, այդ հատվածում նոր մաքսակետեր են տեղադրվում։
«Ես Ազգային ժողովի ամբիոնից, այլ հարթակներից երկու ամիս է՝ հարց եմ հնչեցնում, ադրբեջանցիները ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարում, ի՞նչ են կառուցում, հնարավո՞ր է, որ այն մեզ համար անվտանգային խնդիրներ ստեղծի։ Եվ որևէ մեկը որևէ  պատասխան չէր տալիս։ Ընդամենը երեկ ԱԽՔ կոչվածը տեղի ունենալիքից ժամեր առաջ հայտարարում է, որ մաքսակետեր են կառուցում, մենք էլ մեր մաքսակետն ենք կառուցում։ Այդ ո՞ւմ համար ենք մաքսակետ կառուցում»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Պատգամավորը հարց է հնչեցնում՝  Գորիսից Որոտան ամեն օր գնացող ուսուցիչն ինչպե՞ս պետք է աշխատանքի գնա։ «Այդ ԱԽՔ-ը կամ կառավարության նիստի մասնակիցները կարո՞ղ են այս առումով պատասխան տալ։

ԱԱԾ-ից իմ գրավոր հարցման ի պատասխան՝ հայտարարել էին, որ ռուս խաղաղպահների հետ բանավոր համաձայնություն է ձեռք բերվել ճանապարհի անխափան երթևեկության մասին։ Այն այլևս անխափան չէ։ Ես ուզում եմ այսօր զգուշացնել, որ վտանգի տակ է նաև Կապան-Ճակատեն ճանապարհը, որտեղ այսօր ադրբեջանցիներ են կանգնած»,- նշեց սյունեցի պատգամավորը՝ հավելելով, որ չի հասկանում՝ ինչպ՞ես կարելի է միջպետական ճանապարհը հանձնել ադրբեջանցիներին ու հայտարարել, որ գործում է այլընտրանքային ճանապարհ։

«Երեք գյուղեր՝ Բարձրավանը, Որոտանը, Շուռնուխը հայտնվելու են շրջափակման մեջ։ Ճանապարհների այլընտրանքը դեռ կառուցված չէ։ Մեկ տարի է անցել, բա չե՞ք մատածել, այդ մարդիկ ինչ են անելու»,- ասաց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: