Միխայիլ Սաակաշվիլին չի մասնակցի իր գործով դատավարությանը․ քրեակատարողական հիմնարկը վախենում է քաոսից ու սադրանքներից

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թբիլիսիի քաղաքային դատարանը պահանջում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ներկայությունը 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության ցույցը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերությունում ուժայինների կողմից իրականացված ջարդերի գործը քննելիս և դատական նիստերի դահլիճում գործընթացը վարելիս։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Բեքա Բասիլայան։

Վրաստանի քրեակատարողական ծառայությունը, սակայն, հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Սաակաշվիլիի մերձավորներն ու կողմնակիցները կարող են փորձել փակել բանտային հիվանդանոց տանող ճանապարհները և քաոս ստեղծել, ինչը թույլ չի տա նախկին նախագահին տեղափոխել Թբիլիսիի քաղաքային դատարան, գրում է «Սպուտնիկի» վրացական ծառայությունը։

Ըստ ՔԿԾ-ի՝ օրեր առաջ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն արդեն հայտարարություն էր տարածել «Վրաստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու, պետական իշխանությունը տապալելու կամ զավթելու դավադրության» հոդվածով քրեական գործի շրջանակում սպասվող սադրանքների մասին։ Այս հանցանքը պատժվում է 5-8 տարի ժամկետով ազատազրկմամբ։

Հետաքննության տվյալներով՝ Սաակաշվիլիի համախոհները ծրագրել են 500-600 մեքենաների օգնությամբ կանխել նրա տեղափոխումը Ռուսթավիի թիվ 12 բանտից։

«Նրանք մտադրվել էին իրականացնել այդ ապակառուցողական գործողությունները, որոնցում պետք է ներգրավեին 500-600 ավտոմեքենա, ինչն անվերահսկելի իրավիճակ, քաոս կստեղծեր»,- ասվում է հայտարարության մեջ։

Քրեակատարողական ծառայությունը մտավախություն ունի, որ հանդիպման օրը իրադարձությունները կզարգանան վերը նշված սցենարով։ Բացի այդ, հայտարարության համաձայն, Սաակաշվիլիին դատարան տեղափոխելը լրացուցիչ վտանգ կստեղծի նրա առողջության համար։

Միխայիլ Սաակաշվիլին մեղադրվում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը դաժանորեն ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու, տարածքը ջարդուփշուր անելու և դրա սեփականատիրոջ՝ հանգուցյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքի բռնագրավման գործով։ Գործը բացահայտվել է 2014 թվականի հուլիսին՝ «Վրացական երազանք» կոալիցիայի իշխանության գալուց գրեթե երկու տարի անց։ Այն ընդգրկում է 103 հատոր և հարյուրավոր վկաների։

Գործի հետաքննությունը շարունակվում է արդեն ութ տարի։ Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում։

Տաթև Ֆռանգյան