Կոտայքն ու Արմավիրը կհամալրվեն նոր ավտոբուսներով․ Գնել Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
10.11.2021 | 13:58Մարզերում տրանսպորտային ցանցի հետ կապված մրցույթներն ավարտվել են: Կոտայքի և Արմավիրի մարզերը կհամալրվեն նոր ավտոբուսներով, միկրոավտոբուսներով, և կգործեն մարզի բոլոր համայնքների երթուղիները: Այս մասին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու ժամանակ նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Կոտայքի և Արմավիրի մարզերում եթե այս պրոցեսը նորմալ ընթանա, այն կշարունակենք նաև մյուս մարզերում»,- նշեց Սանոսյանը: