Ֆրանսիայում 65 տարեկանից ցածր անձանց համար նույնպես անհրաժեշտ կլինեն բուստերային պատվաստումները

Լուրեր

11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
Բոլորը

Կորոնավիրուսի հինգերորդ ալիքը, սեզոնային պատվաստումների ակտիվացումն ու համաճարակի երկրորդ տարվա վերջում տնտեսական հեռանկարները. հենց սրանք դարձան Ֆրանսիայի նախագահի՝ ժողովրդին ուղղված հեռուստաուղերձի հիմնական թեմաները, հայտնում է Euronews-ը։

Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ դեկտեմբերից սկսած՝ 65 տարեկանից ցածր անձանց համար նույնպես անհրաժեշտ կլինեն բուստերային պատվաստումները. առանց երրորդ դեղաչափի մասին նշման որոշ կատեգորիայի քաղաքացիների բժշկական կտրոնները չեղարկվելու են։

«65 տարեկանից ցածր մարդկանց մոտ ժամանակի ընթացքում նախորդ պատվաստանյութի ազդեցությունը թուլանում է,- հիշեցրել է Մակրոնը:- Այժմ, մինչ մենք խոսում ենք, 50+ տարեկան ավելի քան 80 մարդ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այդ իսկ պատճառով մենք դեկտեմբերի սկզբից սկսում ենք բուստերային պատվաստումների արշավ 50-64 տարեկան մեր հայրենակիցների համար»։

Euronews-ը նշում է, որ ողջ աշխարհում գրանցված կորոնավիրուսի դեպքերի կեսը բաժին է ընկնում Եվրոպային։ Մեծ Բրիտանիայում, որտեղ ևս թափ է հավաքում 5-րդ ալիքը, իշխանությունները նախազգուշացրել են Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցներին մինչև ապրիլի 1-ը լիարժեք պատվաստում անցնելու անհրաժեշտության մասին, հակառակ դեպքում նրանք կկորցնեն աշխատանքը։

Բուժանձնակազմի շրջանում այս որոշմանն արձագանքը միանշանակ չի եղել։

Բուժքույրերի արհմիությունից Ստյուարտ Թաքվուդը նշում է. «Մենք շատ մտահոգված ենք, որ նման պարտավորության պարտադրումը կբարոյալքի աշխատակիցներին, որ մարդիկ կորոշեն հեռանալ աշխատանքից: Եվ սա հիմա, երբ մենք այսքան աշխատակցի կարիք ենք զգում»։

Տաթև Ֆռանգյան