Քաղհասարակության նկատմամբ բացահայտ ճնշում է․ փաստաբանը՝ Սեդա Գրիգորյանի տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում (Ալիխանյան 6/1), որը Երևանի կանաչ թաղամասերից է, բնակելի 12 հարկանի շենքի կառուցապատման նպատակով շինարարություն է նախատեսվում, ինչին բնակիչները դեմ են, ունեն մտահոգություններ և բազմիցս բողոքի ակցիաներ են իրականացրել:

Այսօր հրավիրված հանդիպման ժամանակ «Ֆիզգորոդոկի» բնակիչ, քաղաքացիական ակտիվիստ Սեդա Գրիգորյանը նշեց, որ ինքը հայտնվել է իրավապահ մարմինների ճնշումների թիրախում:

Նշենք, որ Ֆիզգորոդոկի շինարարության ժամանակավոր մետաղյա ցանկապատի վրա կարմիր ներկով գրության համար քրեական գործ է հարուցվել՝ որպես գույքային վնաս 100 հազար դրամի չափով:

Խուզարկություն է իրականացվել  «Ֆիզգորոդոկի» բնակիչ Սեդա Գրիգորյանի տանը, փնտրել են ներկի տուփը, սակայն չի հայտնաբերվել:

«Մենք չենք ընդունում Սեդա Գրիգորյանի որպես վկա (հնարավոր կասկածյալ) կարգավիճակը»,- այս մասին նշեց Սեդա Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը:

Փաստաբանը հավելեց, որ կարմիր ներկով թիթեղների վրա գրված է «Սա կանաչապատ տարածք է», այդ թիթեղներին վնաս չի հասցվել, կարելի է դա ջնջել, ինչի համար 30 հազար դրամը գերազանցող ծախսի անհրաժեշտություն չկա: Իսկ քրեական գործ կարելի է հարուցել, եթե 30 հազար դրամը գերազանցող վնաս է պատճառվել:

«Տպավորություն կա, որ սա քաղհասարակության նկատմամբ բացահայտ ճնշում է, որպեսզի նրանք խաղաղ ակցիաներ չիրականացնեն»,- ընդգծեց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում: