Տարեկան 200 000 դրամ` օդանավակայանից փոխադրումներ իրականացնելու լիցենզիայի համար․ նոր նախագիծ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի օրակարգում էր «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին» ու կից ներկայացված օրենքի նախագծերում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

«Տաքսոմոտորային փոխադրումներ իրականացնողների համար օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնելու մրցակցային հավասար պայմաններ ստեղծելու, զբոսաշրջության տեսանկյունից հանրապետություն մուտք գործող ուղևորներին ու օտարերկրյա քաղաքացիներին մատուցվող տաքսոմոտորային փոխադրումների պատշաճ որակ ապահովելու նպատակով է մշակվել ներկայացվող նախագիծը»,- նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսիների փոխադրումների գործընթացը. օդանավակայանի տաքսի-կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ, սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին ու տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ»,- նշեց փոխնախարարը:

Նա նաև հավելեց, որ իրավախախտումների դեպքում, եթե առանց լիցենզիա օդանավակայանի կայանատեղիից փոխադրումներ իրականացնեն, կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

Մանրամասները՝ տեսանյութում: