ՌԴ-ի և Ֆրանսիայի ԱԳՆ ու ՊՆ ղեկավարները կքննարկեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ստեղծված ճգնաժամը

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Նոյեմբերի 12-ին Փարիզում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները երկկողմ հանդիպում կանցկացնեն, որոնց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծված ճգնաժամը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ մամլո ծառայությունից։

«Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարարը [Ժան-Իվ Լը Դրիանը] և Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարը [Ֆլորենս Պարլին] կհյուրընկալեն իրենց ռուս գործընկերներին՝ նախարարներ Սերգեյ Լավրովին և Սերգեյ Շոյգուին։ Հանդիպումները կկայանան նոյեմբերի 12-ին Փարիզում՝ անվտանգության հարցերով համագործակցության խորհրդի շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Նախարարները կքննարկեն Եվրոպայում ռազմավարական կայունության և անվտանգության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի քաղաքական ու ռազմական ասպեկտները, հատկապես՝ կապված Ուկրաինայի իրավիճակի և Սահել-Սահարայի գոտում իրավիճակի հետ, Ֆրանսիան իր մտահոգությունները կհայտնի Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ։ Քննարկումներ կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Ֆրանսիայի և Ռուսաստանի աշխատանքի վերաբերյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորման ու Համատեղ համապարփակ համաձայնագրի դրույթների կատարման շուրջ Իրանի հետ բանակցությունների շուտափույթ վերսկսման թեմաների շուրջ»,- ասված է հայտարարության մեջ։

Տեղեկացվում է նաև, որ ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության խնդիրները Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Տաթև Ֆռանգյան