Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում մերժվել է Աթաթուրքի համար աղոթք կարդալու առաջարկը

Լուրեր

11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
Բոլորը

Ստամբուլի նահանգապետարանը մերժել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի (Աթաթյուրք) և նրա զինակից ընկերների համար Սուրբ Սոֆիայում աղոթք (Mevlid-i Şerif) կարդալու դիմումը, գրում է Ermenihaber-ը

Նշվում է, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի նշանավոր տաճարը վերածված է մզկիթի։  Դիմում-առաջարկը նոյեմբերի 2-ին նահանգապետարան էր ներկայացրել «Անկախ Թուրքիա» կուսակցությունը (ԱԹԿ-BTP)։

Այդ մասին կուսկացության առաջնորդ Հյուսեյին Բաշը Twitter-ում գրառում է արել.

«Նոյեմբերի 10-ին Այասոֆիայի մզկիթում Ղազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգու համար մևլիդ-ի շերիֆ կարդալու մեր պահանջը մերժվել է։ Նշանակում է, որ Այասոֆիան բացվել է ոչ թե երկրպագության, այլ քաղաքականության համար»։

Նշենք, որ նոյեմբերի 10-ը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրն է։ Նա մահացել է 1938 թվականին։ 2020 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել Սուրբ Սոֆիան թանգարանի վերածելու մասին 1935-ին Քեմալի կայացրած որոշումը։ Արդյունքում հիշյալ տաճարը վերաբացել է և գործում է որպես մզկիթ։