Անտեղի են խոսակցությունները, թե ինձ պարտադրել են մարզպետ նշանակվել․ Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Լրատվամիջոցների կարևորությունն ու դերը միշտ նշանակալից է։ Ձեզանից մեկն եմ եղել, հանգամանքների և իրողությունների բերումով հիմա էլ կարգավիճակ եմ զբաղեցնում, որը ոչ պակաս պատասխանատու է։ Հասկանալով, որ իրական և մնայուն իշխանությունը 4-րդ իշխանությունն է, ես գիտեմ, որ մարզպետները գալիս և գնում են, լրագրողները մնում են: Ես լիահույս եմ, որ համագործակցությունը հետագայում արդյունավետ կլինի, պատրաստ եմ բաց, թափանցիկ աշխատանքի․ լրագրողների առաջ մարզպետարանի դռները միշտ բաց են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի նորանշանակ մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա հավելեց, որ իր համար շատ պատասխանատու է Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելը, ընդունելով վարչապետի առաջարկը՝ այս ծանր փուլում որոշել է վերադառնալ Շիրակի մարզ՝ գիտակցելով խնդիրների բազմազանությունը։

«Շատ դժվար է օրենսդիր մարմնից տեղափոխվել գործադիր մարմին, և եթե Աստծո կամոք հաջողեմ նաև այս ոլորտում, դա կլինի մարզի բոլոր բնակիչների հաջողությունը, որովհետև ինչ անելու ենք, անելու ենք մեր մարզի, մեր քաղաքի, մեր երկրի համար»,- նշեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով հարցին՝ եղե՞լ է որևէ պարտադրանք Շիրակի մարզ վերադառնալու, նորանշանակ մարզպետը պատասխանեց․ «Ազգային ժողովի պատգամավորը որևէ կերպ կաշկանդված չէ իր լիազորություններով և ի՞նչ պարտադրանքի մասին է խոսքը, երբ որ դու պարզապես պատասխանատվություն ես ստանձնում։ Ես կարծում եմ՝ նման խոսակցություններն անտեղի են, առաջարկություն եղել է, տևական ժամանակ մտածել եմ մինչ համաձայնություն տալը և կարծել եմ՝ պետք է պատվով շարունակեմ այն գործը, որը իմ գործընկերները սկսել են։ Պետք է հնարավորինս կառավարության իրականացրած ծրագրերը, նախանշած այն անելիքները, որոնք կապված են մարզի հետ, արդյունավետ կերպով ներկայացնեմ և նպաստեմ դրանց իրագործմանը»։

Մանրամասները՝ տեսանյութում: