Եթե խաղաղության փոխարեն պատերազմից խոսենք, Ադրբեջանը չի՞ կրակելու. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում շուշեցի հայազգի ճարտարապետների գործերի ցուցադրության ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Բաքվի քայլերը, մասնավորապես երեկվա սադրանքն Արցախում, նշեց. «Ադրբեջանի գործողությունները սադրիչ բնույթ են կրում: Եվ դրանք զուգորդվում են նաև հակառակ հայտարարություններով։ Մենք պետք է նայենք, թե մեր երկրի շահը որն է: Մեզ պետք է այնպիսի իրավիճակ, որ մենք կարողանանք Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակել Արցախի հարցով քննարկումները, որոնք ընդհատվել են:

Իսկ Ադրբեջանի վարքագիծը րոպեական ոգևորվածությամբ է պայմանավորված՝ իրենց համար անսպասելի իրավիճակից ելնելով»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանը խոսում է խաղաղությունից, խաղաղության դարաշրջան բացելուց, մինչդեռ Ադրբեջանը կրակում է քաղաքացիական անձանց ուղղությամբ և հարցին, թե արդյոք հայկական կողմի պատասխանն ադեկվատ է, Սիմոնյանը նշեց. «Եթե խաղաղության փոխարեն պատերազմից խոսենք, Ադրբեջանը չի՞ կրակելու: Այո՛, մեր պատասխանն ադեկվատ է: Մենք չպետք է պատերազմ հրահրենք և պատերազմ սկսենք, մենք երբևիցե դա չենք արել»:

Դիտարկմանը, որ հայկական կողմը դատապարտող որևէ հայտարարությամբ հանդես չի գալիս ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես քիչ առաջ ասացի, որ Ադրբեջանի արարքը դատապարտելի է և պայմանավորված է հաջողության պոռթկումներով: Ես կարող եմ տեսախցիկների առաջ վատ ու ամպագորգոռ հայտարարություններ անել, բայց դրանից այդ կրակոցներն ավելի շուտ շատանալու են, քան քչանալու են։ Մենք պետք է երկարատև խաղաղության ճանապարհով գնանք, որպեսզի կարողանանք մեր երկիրը կառուցել»:

Մանրամասները՝ տեսանյութում: