Վրաստանը՝ ցույցերի հորձանուտում, հացադուլավոր Սաակաշվիլին՝ բանտում. ընդդիմության պայքարի նոր փուլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանում կրկին քաղաքական լարված իրավիճակ է։ Ներկա և նախկին իշխանությունները վերադիրքավորվում են ՏԻՄ ընտրությունների արդյունքներով։ Դրանք տեղի ունեցան երկու փուլով։ Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանի խոսքով՝ հիմա ընդդիմությունը երկակի խաղ է խաղում։

«Հոկտեմբերի 30-ին եղավ ընտրությունների երկրորդ փուլ։ Ինչպես նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ, Վրաստանում ընդդիմությունը չի ընդունում ընտրության արդյունքները, բայց նաև չի հրաշարվում սեփական մանդատներից», – նշում է Մելիքսեթյանը։

Մասնագետը բացատրում է, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանության դիրքերը դեռ ամուր են։ Ավելին, իշխող Վրացական երազանք կուսակցությունը կարողացավ նաև ժամանակ շահել՝ հետաձգելով իշխանության համար նոր պայքարը։

Ընդդիմության կենտրոնական ֆիգուրներից մեկը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է, որ հիմա կալանավորված է։ Նա վերադարձել է Վրաստան, ուզում է գալ իշխանության։

Օրերս էլ Սաակաշվիլին իր համակիրներին կոչ է արել փողոցային շարժումով վերցնել իշխանությունը։ Նա բերել է հենց Հայաստանի օրինակը։

«Դա այն է, ինչ արեց հարևան Հայաստանը, որտեղ Փաշինյանը պարքարում էր նույնպիսի օլիգարխի դեմ, որին աջակցում էր Ռուսաստանը և որը կեղծել էր ընտրությունները։ Բայց հայ ժողովուրդը հաղթեց, շատ-շատերը դուրս եկան փողոց մինչև հանցագործ կառավարությունը կոտրվեց և արտահերթ ընտրությունների կոչով հանդես եկավ», – գրել էր Վրաստանի նախկին նախագահը։

Հիմա նա վերադարձել է Վրաստան՝ երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնելու համար, առայժմ, սակայն, զբաղեցնում է միայն իր բանտախուցը։

Ընդդիմությունն ուզում է ազատվել Ռուսաստանում բիզնեսներ ունեցող Բիձինա Իվանիշվիլիից, բայց ոչ միայն տանուլ է տալիս ընտրությունները, այլև երբեմն հարվածի տակ է ընկնում։

Վրաստանի հարցերով փորձագետը բացատրում է, որ ընդդիմությունը գերագնահատել էր իր կարողությունները։

«Եթե մտածում էին, որ մարդիկ համատարած դուրս են գալու փողոցներ, ինչ-որ հանրահավաքներ են լինելու, ցույցեր են լինելու ․․․ Դրանք իհարկե կան, և բազմահազարանոց ցույցեր կան, դա չենք ժխտում։ Բայց երևի այն թափը, ուժգնությունը, որ իրենք էին պատկերացնում, որպես այդպիսին, չկա», – նշում է մասնագետը։

Մելիքսեթյանը բացատրում է՝ Վրաստանն արդեն իմունիտետ ունի նման քաղաքական ակցիաների նկատմամբ, և առաջիկայում դժվար թե փոփոխություններ լինեն իշխանություն-ընդդիմություն հավասարակշռության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան