Լիտվան զորք է ուղարկել Բելառուսի հետ սահման․ Վարշավան հայտարարել է Լեհաստանի տարածք ուժով ներխուժելու ամենազանգվածային օպերացիայի մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Լիտվան զորքեր է ուղարկում Լեհաստանի և Բելառուսի հետ սահման՝ ներգաղթյալների հոսքի պատճառով։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին։

«Լիտվայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ագնե Բիլոտաիտեն հայտնել է, որ Լիտվան զորք է ուղարկում Լեհաստանի և Բելառուսի հետ սահման»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարը նաև հայտարարել է, որ կառավարությունը կքննարկի այդ տարածաշրջանում արտակարգ դրություն մտցնելու հարցը։

Իր հերթին, Լեհաստանի իշխանություններն արդեն հակաճգնաժամային շտաբ են ձևավորել՝ փախստականների հետ կապված իրավիճակի պատճառով։ Վարշավայում Մինսկին մեղադրել են փախստականներին սահման ուղղորդելու համար։

Երկրի իշխանությունները պնդում են, որ սա կդառնա «Լեհաստանի տարածք ուժով ներխուժելու ամենազանգվածային» օպերացիան։ Բանակը գտնվում մարտական բարձր պատրաստվածության վիճակում։ Ընդ որում, Լեհաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ Բելառուսի ուժայինները նրանց ուղղորդում են ոչ թե դեպի անցակետ, այլ անտառներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տեսանյութեր էին հայտնվել, որոնցում երևում էր, որ Բելառուսում ներգաղթյալների շարասյունը շարժվում է դեպի Լեհաստանի հետ սահման։

Տաթև Ֆռանգյան