Ադրբեջանը քանդեց Արցախի կեսը՝ ռմբակոծելով․ ՌԴ-ն թող ճանաչի ԼՂ անկախությունը, եթե անկեղծ է․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, պաշտոնական Կրեմլը խոսնակի շուրթերով հայտարարում է, թե տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է կազմակերպվելու Փաշինյանի, Պուտինի, Ալիևի միջև։ Օրեր առաջ ասաց՝ շաբաթվա սկզբին, այսօր ասաց՝ հստակ օր չկա։ Նիկոլ Փաշինյանը հերքեց նոյեմբերի 9-ին հանդիպելու հնարավորությունը՝ հստակեցնելով․ «Դեմ չենք հանդիպումներին, բայց շատ կարևոր է այդ հանդիպումների կոնտեքստը, սիմվոլիկան և հանդիպումներից ակնկալվող պոտենցիալ արդյունքը։ Այնտեղ, որտեղ կարող ենք արձանագրել արդյունք, մենք չենք հրաժարվի ոչ մի հանդիպումից, բայց կողմնակից չենք ինքնանպատակ հանդիպումների»։ Ինչո՞ւ է Կրեմլը ժամկետ հայտարարում, Փաշինյանը՝ շեշտում արդյունքի անհրաժեշտությունը և սիմվոլիկան։

-«Առաջին ալիքի» հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ոչ մի հանդիպում չի նախատեսված նոյեմբերի 9-ին։ Դրանից հետո մենք լսեցինք Պեսկովից, որ, իբր, ինչ-որ բան կա։ Ես ուզում եմ հատուկ նշել, որ վարչապետը չպետք է ոչ մի դեպքում գնա հանդիպումների, որոնք անսպասելի են իր համար։ Գիտեք, մի ավանդույթ ձևավորվեց պատերազմի ժամանակ և անմիջապես հետո՝ առանց Հայաստանի որոշումներ էին ընդունվում։ Պուտինը Ալիևի և Էրդողանի հետ պայմանավորվում էր, հետո մեզ փաստի առաջ էին կանգնեցնում։ Հիշո՞ւմ եք՝ Պուտինն ասաց, որ ինքն է գրել նոյեմբերի 9-ի տեքստը, ստորագրե՛ք, հայեր։ Շատ բաներ փոխվեցին, Հայաստանն ուշքի է գալիս՝ և՛ կառավարությունը սկսեց աշխատել, և՛ հասարակությունն է շատ ակտիվ աշխատում, ԶԼՄ-ները, նաև՝ դուք։ Դա փոխեց մթնոլորտը Հայաստանի և ռեգիոնի շուրջ։ Միացյալ Նահանգները վերադարձավ տարածաշրջան։

-Այսինքն, Ձեր գնահատմամբ՝ անցած տարվա և այսօրվա նոյեմբերի 9-երը շատ տարբեր են և աշխարհաքաղաքական իրադրության կոնտեքստն էլ տարբեր է։

-Ուրեմն՝ մեր վարչապետը ոչ մի դեպքում չպետք է համաձայնվի հանդիպմանը, նույնիսկ լավ տեքստով բան ստորագրի, եթե դա իր համար անսպասելի է, իրեն դնում են փաստի առջև։ Պուտինն այնտեղ աշխատեց Ալիևի հետ, ինչ-որ բաներ հաստատեց, ինչ-որ փաստաթուղթ պատրաստեց, նույնիսկ եթե մեզ համար շատ վատը չի, չպետք է գնալ, համաձայնվել և ստորագրել։ Այն փաստը, որ Պեսկովն ասում է մի բան, որը հերքվում է Հայաստանից, անընդունելի է, որ իրենք որոշում են ընդունում, մեր վարչապետին տեղյակ չեն պահում։ Դա իսպառ պետք է վերացնել, քոքով հանել։ Այդ դեպքում Ռուսաստանը մեզ կհարգի, մեր շահերի հետ հաշվի կնստի։

-«Առաջին ալիքի» հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը գնահատեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության բազմաթիվ կետեր Ադրբեջանի մեղքով չեն կատարվել՝ մեկ տարում վեց օր է եղել առանց հրադադարի խախտման, ինչպե՞ս է այդ պայմաններում սահմանազատում արվելու, որ խաղաղապահի կողքին նստած քաղաքացու են սպանում, գերիներին չեն վերադարձրել, որոնց 90 տոկոսը նոյեմբերի 9-ից հետո է գերեվարվել՝ Խծաբերդում։ Սա ուղերձ չէ՞ նաև ռուսական կողմին։

-Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին, որ խաղաղապահ ուժեր մտցրեցին, կանգնեցրին պատերազմը։ Նիկոլ Փաշինյանի խոսքում նոր դրվագ կար, որ չեն ստեղծվում պայմաններ՝ Շուշի և Հադրութ փախստականների վերադարձի։ Ինչքան էլ Ադրբեջանի վերահսկողության տակ է, մենք պետք է պահանջենք, որ Հադրութ և Շուշիի փախստականները կարողանան վերադառնալ։ Դա կբերի նրան, որ ռուս խաղաղապահները մտնեն։ Դա մեզ ձեռնտու է, քանի որ շատ կթուլացնի Ալիևի հռեոտրաբանությունը։

-Իսկ հանուն ի՞նչ արդյունքի կարող է տեղի ունենալ Փաշինյան-Պուտին-Ալիև առաջիկա հանդիպումը։

-Չեմ համարում, որ այդ հանդիպմանը պետք է մենք մասնակցենք, եթե առարկայական ոչինչ չկա, այսինքն՝ Ադրբեջանը դուրս չբերի զորքերը Սյունիքից կամ Գեղարքունիքից։ Սահմանազատումը նորմալ մթնոլորտ է պահանջում։ Կա նաև գերիների հետ վերադարձի հարցը։ Ես չեմ ասում՝ Հայաստանը պետք է նախապայմանների լեզվով խոսի, բայց այդ հարցերը պետք է անպայման շեշտվեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան