Ալիևը կնոջ հետ այցելել է հայկական Շուշի․ Վարանդայում էլ նրանք բացել են «Հաղթանակի ճանապարհը»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ նախօրեին այցելել է Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաք, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևները նախ մասնակցել են Վարանդայում, այսպես կոչված, «Հաղթանակի ճանապարհի» բացմանը։ Ճանապարհը 101 կմ է, սկսվում է Հաջիկաբուլ-Միջնավանից և հասնում Շուշի։ Այն անցնում է

Արցախի գրավյալ Վարանդայի, Հադրութի, Շուշիի շրջաններով, ներառում է Վարանդա ու Շուշի քաղաքները։

Այնուհետ, Արցախի գրավյալ Քարին տան գյուղում Ալիևները մզկիթի հիմքն են դրել, ինչպես նաև մասնակցել Շուշիի ռադիոհեռարձակման աշտարակի և Շուշիի քաղաքային հիվանդանոցի հիմնարկեքին։

Իլհամ Ալիևն ու կինը նաև ծանոթացել են Գյովհար Աղայի Վերին մզկիթի ու Մեհմանդարովների տան վերականգնողական աշխատանքներին։

Բացի այդ, Շուշիում Ալիևները հանդիպել են Բաքվի 8-րդ գլոբալ ֆորումի մասնակիցների հետ։ Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել էին ֆորումի մի խումբ մասնակիցների այցը հայկական քաղաք։ Նախ նրանք Բաքվից մեկնել են Վարանդայի օդանավակայան, այնտեղից էլ ավտոբուսով՝ Շուշի։

Հավելենք, որ Բաքվի 8-րդ գլոբալ ֆորումը մեկնարկել էր նոյեմբերի 4-ին։

Էմմա Չոբանյան