Բժիշկները նշել են կորոնավիրուսի հիմնական ախտանշանները պատվաստվածների մոտ

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

Պատվաստվածների մոտ COVID-19-ի հիմնական ախտանշանները հազն ու հարբուխն են: Այս մասին հայտնել է Danmarks Radio պարբերականը ՝ վկայակոչելով Վիդորվե հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի գլխավոր բժիշկ Թոմաս Բենֆիլդին և Օրհուսի համալսարանի իմունոլոգիայի պրոֆեսոր Ռունե Հարթմանին։

Պատվաստումից հետո COVID-19-ով հիվանդանալու ռիսկը զգալիորեն նվազում է, սակայն կորոնավիրուսով վարակման հավանականությունը լիովին բացառել պետք չի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինֆեկցիոնիստ Թոմաս Բենֆիլդի և իմունաբան Ռունե Հարթմանի խոսքով՝ պատվաստվածների մոտ հիվանդությունը կարող է զարգանալ նույնքան տարբեր, որքան չպատվաստվածների մոտ: Բացի այդ, եղել են հոսպիտալացման դեպքեր, հիմնականում տարեց մարդկանց շրջանում, սակայն նրանց մոտ ամեն ինչ այդքան էլ կրիտիկական չի եղել։ Իրավիճակը, երբ նույնիսկ ամբողջովին պատվաստված մարդիկ վարակվում են կորոնավիրուսով, կոչվում է «բեկումնային վարակ»:

Բժիշկների խոսքերով՝ պատվաստվածների մեծ մասի մոտ կորոնավիրուսն ընթանում է առանց ախտանիշների։ Մի շարք վարակվածների մոտ նկատվել են թեթև մրսածության նշաններ։ Ըստ Zoe COVID Symptom Study-ի մասնագետների հետազոտության՝ առավել հաճախ COVID-19-ի դեմ պատվաստվածների մոտ հիվանդությունն ուղեկցվում է գլխացավով, հարբուխով, հազով, կոկորդի ցավով և փռշտոցով: Ջերմություն և համի ու հոտի կորուստ պատվաստվածների մոտ ավելի հազվադեպ է պատահում։

Հարթմանը նշել է, որ ծանրության աստիճանի վրա ազդում են պատվաստանյութը, տարիքը և ուղեկցող հիվանդությունները:

«Մենք տեսնում ենք, որ պատվաստանյութի ազդեցությունը նվազում է բնակչության ամենատարեցների՝ 70-ից բարձր անձանց շրջանում, վեց ամսից ավելի: Եվ եթե նրանք այդ պահին երրորդ ներարկումն են անում, կլինիկական բարելավում է տեղի ունենում»,- ընդգծել է իմունաբանը՝ նշելով, որ նույնիսկ ամբողջական պատվաստման դեպքում արժե հետևել ախտանշաններին, որպեսզի առաջին հերթին չվարակեն շրջապատին։