Ի՞նչ ճակատագրի են արժանացել COVID-19-ի պատճառով սահմանափակումների ենթարկված 2020/2021-ի «Գրին քարտը» շահած քաղաքացիները․ պարազաբանում ԱՄՆ դեսպանատնից

Լուրեր

16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը բարեխղճորեն ջանացել է Բազմազանության վիզաների (Green Card) խաղարկության DV2020/DV2021 ծրագրով շահած անձանց հնարավորինս շատ դիմումների ընթացք տալ, սակայն մենք գիտակցում ենք, որ ռեսուրսների և COVID-19-ի համավարակով պայմանավորված սահմանափակումների և առանձին երկրներում տիրող իրավիճակի հետևանքով շատերին չենք կարողացել հրավիրել բազմազանության վիզայի հարցազրույցի։ Factor.am-ին այսպես են պատասխանել Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից՝ անդրադառնալով 2020թ․ Բազմազանության արտոնագրի (DV2020) ծրագրի մասնակիցների նկատմամբ սահմանափակումներին։

Նշենք, որ 2020թ․ Բազմազանության արտոնագրի (DV2020) ծրագրին մասնակցած և շահած ՀՀ քաղաքացիները, որոնք COVID-19–ով պայմանավորված չեն կարողացել օգտվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելու հնարավորությունից, խնդրել էին լրատվամիջոցի միջոցով պարզաբանել, թե ի՞նչ ճակատագիր է սահմանված DV2020-ը շահած, բայց համավարակի պատճառով սահմանափակումների արժանացած քաղաքացիների համար, արդյո՞ք նրանք դեռ ունենալու են հնարավորություն՝ օգտվել արտոնագրից, դեսպանատունը նախատեսո՞ւմ է նրանց հետ հանդիպում առաջիկայում։

Քաղաքացիներին հետաքրքրել էր, թե իրենք կարո՞ղ են մասնակցել 2023 թվականի Բազմազանության արտոնագրի ծրագրին, արդյո՞ք դա խնդիր չի առաջացնի հետագայում նրանց համար՝ դեսպանատանը DV2020 թվականի վիզայի հնարավոր քննարկման ժամանակ։

Դեսպանատան կողմից ներկայացված ամբողջական պատասխանը ներկայացնում ենք ստորև․

«Պետքարտուղարությունը բարեխղճորեն ջանացել է Բազմազանության վիզաների խաղարկության DV2020/DV2021 ծրագրով շահած անձանց հնարավորինս շատ դիմումների ընթացք տալ, սակայն մենք գիտակցում ենք, որ ռեսուրսների և COVID-19-ի համավարակով պայմանավորված սահմանափակումների և առանձին երկրներում տիրող իրավիճակի հետևանքով շատերին չենք կարողացել հրավիրել բազմազանության վիզայի հարցազրույցի։

Բազմազանության վիզաների խաղարկության DV2020/DV2021 ծրագրով ներգաղթային վիզաների տրամադրման վերջնաժամկետը 2021թ․ սեպտեմբերի 30-ն էր, և օրենսդրության համաձայն՝ այդ ժամկետից հետո շահողներին այլևս ներգաղթային վիզաներ չեն կարող տրամադրվել։ Եթե ֆինանսաբյուջետային տարվա ավարտին, այսինքն՝ սեպտեմբերի 30-ին, շահողը դեռևս չի ստացել իր ներգաղթային վիզան, ապա խաղարկությամբ նրա ձեռք բերած այդ արտոնությունը չի կարող փոխադրվել հաջորդ տարի»։

Հռիփսիմե Հովհաննիսյան