COVID-19-ի դեմ պատվաստումների թղթաբանությունն այսուհետ կբացառվի․ ԱՆ
Առաջիկայում պոլիկլինիկաներում COVID-19-ի դեմ պատվաստումների թղթաբանությունը բացառվելու է. գործընթացն ամբողջությամբ կիրականացվի «Արմեդ» էլեկտրոնային համակարգի միջոցով:
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ նախարար Անահիտ Ավանեսյանը պոլիկլինիկաների ղեկավարների հետ քննարկել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման, ճիշտ բաշխման և համակարգված աշխատանքի հարցերը: