ԵԽ-ում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել գլխավոր քարտուղարի հետ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Եվրոպայի խորհրդում (ԵԽ) ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Երկուստեք նշելով Հայաստան-ԵԽ հարաբերությունների զարգացումը՝ գլխավոր քարտուղար Բուրիչը և դեսպան Հովհաննիսյանը գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ԵԽ միջև հաստատված բազմոլորտ համագործակցության կապակցությամբ և վստահություն հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագա զարգացում կունենա:

Դեսպան Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԵԽ կողմից տրամադրվող աջակցությունը` Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության գործում: Առանձնակի կարևորվել է ԵԽ-Հայաստան 2019-2022թթ․ Գործողությունների ծրագրի կյանքի կոչումը:

Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման հարցերին՝ դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է ԵԽ իրավասու մարմինների ներգրավվածության կարևորությունը։

Հանդիպման ավարտին ԵԽ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպան Հովհաննիսյանին Եվրոպայի խորհրդում իր դիվանագիտական առաքելության ընթացքում ծավալած արգասաբեր գործունեության և ՀՀ-ԵԽ հարաբերությունների առավել ընդլայնման ու խորացման գործում ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Դեսպան Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել և իր ներդրումն ունենալ Հայաստան-ԵԽ հարաբերությունների զարգացման և ընդլայնման գործում։