Կան անհետ կորածներ ու բռնի անհետացածներ․ ԱԳ փոխնախարարը հորդորեց տարբերակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
Բոլորը

Ամենակարևոր զարգացումը ԵԽԽՎ կողմից սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձևի ընդունումն էր, որտեղ կարևոր արձանագրումներ կային ռազմագերիների, Արցախ մուտքի և պատմամշակութային հուշարձանների պաշտպանության և այլ հարցերի վերաբերյալ: Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում
նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ հետ ՀՀ համագործակցությանը:

Կարևորելով բռնի անհետացումների և անհետ կորած անձանց վերաբերյալ հարցը՝ փոխնախարարը նշեց. «Երբ խոսում ենք անհետ կորած անձանց մասին, պետք է հստակ տարբերակենք, որ կան բռնի անհետացածումներ և կան անհետ կորածներ: Բռնի անհետացումների դեպքում հստակ փաստագրված է նրանց գերության փաստը, այդ փաստագրումը փոխում է կարգավիճակը զուտ անհետ կորած անձի կարգավիճակից: Այս տեսակետից այդ բանաձևի շրջանակներում մեր պատգամավորների կողմից ներկայացված առաջարկները խիստ ողջունելի են»:

«Իսկ ինչ վերաբերում է ՀՀ «տնային աշխատանքին», այն առաջին հերթին վերաբերում է կենսաչափական անձնագրերին, և այս ուղղությամբ հավելյալ պարզաբանումների կարիք ունենք»,- նշեց Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: