Դա ծուղակ է՝ Չեչնիայի մոդելով․ գերի՞ ենք մնալու ձախողված անվտանգային համակարգին․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

-Պարո՛ն Սաքունց, Հայաստանի գլխին, կարծես, մի թուր է կախված, որ մեր նկատմամբ կարող է կիրառվել, այսինքն՝ անվտանգային իմաստով հակազդեցություններ կարող են տեղի ունենալ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործոնը մեջտեղ բերելով, գաղտնի պայմանավորվածությունների արդյունքում մեր նկատմամբ առաջացնելով անվտանգային սպառնալիքներ։ Եվ դա է պատճառ բերվում, թե ինչու չենք կարող ինքնիշխանության ընտրություն կատարել։ 2013-ին, երբ Սերժ Սարգսյանը ՀՀ-ն մտցրեց Մաքսային միություն, ապա՝ ԵՏՄ, նա և թիմակիցները հիմնավորում էին, թե անվտանգությունն են ընտրել։ Ի՞նչ ցույց տվեց կյանքը։

-Դա չեղավ, կյանքը ցույց տվեց այդ պնդման սնանկությունը։

-Այո՛, բայց մշտապես ՀՀ-ի նկատմամբ կիրառվում է վտանգ առաջացնելու գործիքը։

-Եկեք մի բան ամրագրենք՝ Հայաստանում անվտանգային այն համակարգը, որ գոյություն ուներ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, այսինքն՝ այն, որ ձևավորվել էր մինչև հեղափոխությունը, բայց նաև հեղափոխությունից հետո շարունակվեց, այդ ամբողջ անվտանգային համակարգը հիմնված էր մեկ թեզի վրա՝ ռուսական բազան այստեղ է, մենք ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն ենք, և սա երաշխիք է։ 2020-ի ամռանն էր, որ Նիկոլ Փաշինյանն ուներ համոզվածություն, որ ՌԴ-ն թույլ չի տա պատերազմական գործողություններ։

-Ենթադրվում էր այդ ժամանակ, որ փոխզսպման գործիքները կաշխատեն՝ կանխելու պատերազմը։

-Այո՛, այս համակարգն է ընկած եղել 1997 թվականից հետո ամբողջ անվտանգային համակարգի հիմքում, որն առաջին անգամ լուրջ փորձության ենթարկեց 2013 թվականի հայտնի որոշումը, որ դա ոչ թե անվտանգություն է, այլ սպառնալիք, երբ դու ստիպված ես այլ որոշում կայացնել, քան նախօրոք ունեցած պայմանավորվածությունն էր կամ ընդունած որոշումը։ Հաջորդը եղավ 2016 թվականի ապրիլին, որը ևս վերջին հաշվով զերծ չպահեց։ Այսինքն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հերքվեց այդ անվտանգային համակարգի նշանակությունը՝ որպես երաշխիք Հայաստանի Հանրապետության և Արցախի բնակիչների համար։ Եկավ և ժխտեց 44-օրյա պատերազմը, որ այդ երաշխիքը, որպես այդպիսին, գոյություն չունի։

Ինքնիշխանության հետ կապված ամբողջ պրոբլեմն այն է, որ շարունակում ենք մնալ այդ տրամաբանության մեջ։ Այսինքն՝ անվտանգության այն համակարգը, որի հիման վրա դու հանգստանում էիր, վայելում էիր․․․ որովհետև չստեղծվեց անվտանգության բազմազանություն՝ թե՛ մատակարարումների, թե՛ համակարգերի բարեփոխումների, թե՛ կոմունիկացիաների առումով։ Ի վերջո, հայ-թուրքական սահմանը Խորհրդային միության սահմանն է, որը պաշտպանվում է հետխորհրդային ռուսական ուժերի կողմից։ Այսինքն՝ դու դրա հիմնված գաղափարներ էիր ներկայացնում, բայց սկզբունքային որոշումների ժամանակ ընկրկում էիր որոշումներում, և նաև ակնհայտ է, որ դա երաշխիք է, ինչքանով իրենց շահերն են։ Եթե դու չես ուզում քո անվտանգության երաշխավորը դառնալ, այլ պետության հաշվին երաշխավորումը խոցելի է դարձնում։

-Այսինքն՝ ՀՀ-ն անվտանգային սեփական ռեսուրսների մեծացմա՞նը պետք է գնա։

-Իհարկե՛, կան տարբեր օրինակներ։ Կամ էլ պետք է գնաս այն ճանապարհով, որը եղավ Բելառուսի հետ, որը թվում էր՝ ինքնիշխանության ինչ-որ նշույլներ էր ցույց տալիս, բայց տեսեք՝ ժողովրդավարության հետ կապված ակնհայտ հետընթացն անցյալ տարվա ընտրություններից հետո ինչքան խոցելի դարձրեց Լուկաշենկոյին, որ ընկել է արդեն ՌԴ-ի գիրկը, որի մասով երբեմն ասում էր՝ Բելառուսը ինքնուրույն պետություն է։

Հայաստանի նման պետության անվտանգության մոդելի հիմքում ինքնիշխանությունն է, հաշվետու և թափանցիկ կառավարումն է։ Ըստ պետության տեսլականի, սակայն, հստակ չէ՝ էլի մենք մնալու ենք արդեն իսկ ձախողված, պատմության փորձով հերքված անվտանգային համակարգի գերի՞ն, թե՞ զուգահեռաբար քայլ ենք կատարելու այդ ծուղակից, փակուղուց դուրս գալու, որի վերջնական մոդելը Հյուսիսային Կորեան կամ Չեչնիան է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան