«Վարչապետի հետ կհանդիպենք շաբաթ. պետք է հարցերը գրավոր ներկայացնենք, ուզում ենք լսել հստակ պատասխաններ»․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
Բոլորը

Անհետ կորած և զոհված զինծառայողների վարչապետի հետ կհանդիպեն այս շաբաթվա վերջին։

Զոհված զինծառայողի հայր Գարիկ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանապետին հանդիպման ընթացքում հարազատները խնդրել էին աջակցել և հանդիպում կազմակերպել վարչապետի հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շաբաթ օրը վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ:

Մխիթարյանը նշեց, որ հարցերի շրջանակ են կազմում և ներկայացնելու են նաև հարազատների թվային տվյալներ, թե ովքեր ներկա կլինեն հանդիպմանը։ Խնդրանքն է՝ չգերազանցի 8-10 հոգին, իսկ ավելի արդյունավետ հանդիպում կարող է լինել 6 ծնողի հետ։

Ծնողները պատրաստվում են տեղեկանալ, թե քննչական գործողությունների արդյունքում ի՞նչ նորություններ կան, ԴՆԹ-ների հետ կապված ինչ արդյունքներ ունեն։ Կբարձրաձայնեն նաև գերիների մասին հարցերը, կփորձեն հասկանալ, թե արդյոք գործողություններ են կատարվում՝ պարզելու, թե տվյալ զինծառայողներից ովքեր են մնում ենթադրյալ գերիների ցուցակում և ովքեր են հայտնվում գերիների հաստատված ցուցակի մեջ։

Մխիթարյանը նշեց, որ քանի որ շաբաթ օրվա հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, կառավարության մոտ մնալու իմաստ չեն տեսնում։

Մանրամասերը՝ տեսանյութում: