Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Բայդենին իրենց հաջորդ հանդիպմանը կպատմի կլիմայի հարցում ՌԴ գործողություններ մասին

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կլիմայի հարցում Մոսկվայի գործողությունների մասին կպատմի նրանց առաջիկա հանդիպմանը, որի նպատակահարմարության ըմբռնումն արդեն կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիրտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Համոզված եմ, որ երբ կայանա երկու նախագահների հերթական հանդիպումը, որի նպատահարմարության մասին ըմբռնում կա, կարծում եմ՝ նախագահ Պուտինը հիանալի հնարավորություն կունենա պատմելու նախագահ Բայդենին այն մասին, թե ինչ ենք անում կլիմայի հարցերով»,- ասել է Պեսկովը։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով COP26-ի շրջանակում պետությունների և կառավարությունների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում, սխալ էր անվանել ՌԴ-ի և Չինաստանի ղեկավարության՝ Գլազգոյում կլիմայական գագաթնաժողովին և Հռոմում G20-ի գագաթնաժողովին ներկա գտնվելուց հրաժարվելը։

Բացի այդ, Բայդենը մատնանշել էր կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցում Մոսկվայի «լռությունը»։
«Նրա՝ ՌԴ նախագահի մոտ վառվում է տունդրան»,- ասել էր Բայդենը՝ հավելելով, որ Ռուսաստանը լրջագույն խնդիրների է բախվում կլիմայի հետ կապված։

Էմմա Չոբանյան