Ադրբեջանը հետաքրքրված է Պակիստանից JF-17 Thunder կործանիչների գնմամբ. հարցը երկու երկրների օրակարգի առանցքային կետն է

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

Ադրբեջանը հետաքրքված է պակիստանյան JF-17 Thunder կործանիչների գնմամբ։ Այս մասին հայտարարել է Իսլամաբադում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդ Մեհման Նովրուզովը, գրում է ադրբեջանական Report-ը՝ վկայակոչելով The Week-ը։

«Պակիստանից JF-17 Thunder ինքնաթիռների գնումը մեր օրակարգի առանցքային կետն է»,- հավելել է Նովրուզովը։

Նա նշել է, որ Ադրբեջանն աշխատում է Պակիստանի հետ իր ռազմաօդային ուժերի արդիականացման ուղղությամբ և մտադիր է գնել JF-17 կործանիչի Block3 մոդիֆիկացիան, որում արդիականացված են խցիկի էլեկտրական և ռադարային համակարգերը։

Նշենք, որ ադրբեջանական մամուլում պարբերաբար են տեղեկություններ տարածվում պակիստանյան JF-17 Thunder կործանիչների գնման վերաբերյալ։

Ի դեպ՝ Պակիստանն Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ նույնպես աջակցում էր Ադրբեջանին։ Երկու երկրներն ակտիվորեն համագործակցում են ռազմական ոլորտում, նաև համատեղ զորավարժություններ են անցկացնում։

Հավելենք, որ օրերս էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը հայտարարել էր, որ առաջիկայում նոր ռազմական ինքնաթիռներ են գնելու, որոնց մասին հանրությունը շուտով կիմանա։

Էմմա Չոբանյան