Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը բավարար չէ, նորի կարիք կա․ այն զուտ հրադադարի պամանագիր է․ լեհ վերլուծաբան

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor.am-ը զրուցել է լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտի հետ

Պարո՛ն Զաշտովտ, Լեռնային Ղարաբաղի պատերազմում հրադադարի համաձայնությունից մեկ տարի է անցել։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևոր կետերը մինչ օրս չեն իրականացվել։ Դրա համար կողմերը միմյանց են մեղադրում։ Ի՞նչ տպավորություն եք ստանում Դուք դրսում, ի՞նչ իրավիճակ է ստեղծվել պատերազմի դադարից մեկ տարի հետո։

Այս համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի համար ճշմարտությունը գտնելու համար չէ, այն պարզապես հրադադարի պայմանագիր է՝ կոնկրետ կետերով, որը կազմվել է շատ առանձնահատուկ պահի, երբ հայկական կողմն էր պարտություն կրում և ադրբեջանական կողմը մարտական հաջողություններ էր ունենում։ Այնպես որ, կարծում եմ՝ քննարկումները պետք է շարունակվեն, այդ համաձայնությունը բավարար չէ։ Կարիք կա կողմերի միջև նոր՝ այնպիսի համաձայնագրի, որով ուշադրության կարժանանան որոշ խնդիրեր, դրանցից որոշները պարզ չեն այս համաձայնագրում կամ երկու կողմերի կողմից տարբեր կերպ են ներկայացվում։ Բացի այդ, այստեղ կա նաև երրորդ կողմը՝ Ռուսաստանը, որն այստեղ միջնորդի դեր է խաղում, և մենք վստահ չենք, թե որքանով է նա ազնիվ իր քաղաքական գործողություններում։

-Կարծում եք՝ այլ միջնորդի կարի՞ք կա պատերազմից հետո, թե՞ բավարար է միայն երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությունը։

-Մի քանի ամիս առաջ Վրաստանի ջանքերով ոչ ֆորմալ քննարկումներ եղան հայերի և ադրբեջանցիների միջև։ Կարծում եմ՝ դա շատ դրական ու կարևոր նախաձեռնություն էր, պետք է շարունակական լինի։ Պետք է, որ նման բանակցություններ լինեն՝ առանց երրորդ կողմի ներգրավման։ Դա առաջընթացի հույս է տալիս։ Ես վստահ չեմ, թե որն է Կրեմլի մտադրությունն այս իրավիճակում։ Ուսումնասիրելով իրավիճակը անցած 30 տարիների ընթացքում՝ գալիս ենք եզրակացության, որ Ռուսաստանը կողմնակից է հակամարտության երկարաձգմանը։ Նրան ձեռնտու չէ հիմնախնդրի լուծումը, քանի որ նա իր ազդեցությունն է պահում Հայաստանի և Ադրբեջանի վրա։

Այո՛, հրադադարի հռչակագիրը շատ դրական է, այն ուղղված է հակամարտության խաղաղ լուծմանը, հաղորդակցությունների բացմանը և այլն, բայց կրկնեմ՝ ես կրկին վստահ չեմ, թե որքանով է Ռուսաստանն անկեղծ այս գործընթացներում։

-Կա տեղեկատվության արտահոսք, որ առաջիկա օրերին նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ՌԴ-ում։ Սա էլ է մի փաստ այն մասին, որ մեծացել է Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում պատերազմից հետո։ Դա ի՞նչ խնդիրներ է առաջացնելու։

Այստեղ, իհարկե, դեռ հարց է առաջանում, թե որքանով է հաջողվել Ռուսաստանին մեծացնել իր ազդեցությունը։ Մենք նկատում ենք մեկ այլ խաղացողի ի հայտ գալը․ դա Թուրքիան է։ Երբ մենք դիտարկում ենք մինչ պատերազմը եղած իրավիճակը, կարող ենք տեսնել, որ Ռուսաստանն ուներ հնարավորություն՝ ազդել ամբողջ գործընթացի վրա։ Նա երեսուն տարիների ընթացքում վաճառել է զենք երկու կողմերին, ինչը ոչ միայն տնտեսական հարց էր, այլ նաև ճանապարհ՝ իր քաղաքական ազդեցությունը երկուսի վրա պահելու։ Հիմա իրավիճակն այլ է։ Կա նաև Թուրքիայի գործոնը։

-Այո՛, պատերազմից հետո աճեց նաև Թուրքիայի ազդեցությունն այս տարածաշրջանում։ Թուրքիան մեծապես ներգրավված էր պատերազմում՝ աջակցելով Ադրբեջանին։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս են Թուրքիան և Ռուսաստանն այստեղ կիսելու իրենց շահերը։

Կարծում եմ՝ այստեղ լինելու է Սիրիայի մոդելի կրկնությունը։ Սիրիայում էլ Թուրքիան և Ռուսաստանը հակադիր կողմերին էին աջակցում, բայց այդ դեպքում էլ նրանք շարունակում էին բանակցել Աստանայի ձևաչափի շրջանակում։ Մենք այս հինգ տարիների ընթացքում տեսնում ենք նաև, որ Սիրիայում պատերազմը շարունակվում է՝ չնայած հարցի շուրջ ռուս և թուրք դիվանագետների բանակցություններն էլ շարունակվում են։ Սա մի բարդ խաղ է, որը խաղում են դիվանագետները և աջակցություն են ստանում ռազմի դաշտից։

Կարծում եմ՝ նույն իրավիճակը Հարավային Կովկասում է, Լեռնային Ղարաբաղի դեպքում է։ Կողմերը ցանկանում են հաջողության հասնել բանակցություններում։ Բայց մյուս կողմից և՛ Անկարան, և՛ Մոսկվան ցանկանում են ցույց տալ, որ իրենք տարածաշրջանում մեծ դեր են խաղում, աշխատում են խաղաղության և կայունության համար։ Դա անում են աշխարհին, Արևմուտքին ցույց տալու համար՝ փիար արշավի նման մի բան է։

-Ի՞նչ վտանգներ կարող են լինել Հայաստանի համար Հարավային Կովկասում Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունից։

-Ես այստեղ միայն վտանգներ չեմ տեսնում, տեսնում եմ նաև հնարավորություններ։ Կարծում եմ՝ պատերազմից հետո Թուրքիան այլևս չի ցանկանա ևս մեկ ռազմական բախում։ Իհարկե, Թուրքիան շարունակելու է ռազմական ոլորտում աջակցել Ադրբեջանին, բայց այստեղ խոսքը միայն Ղարաբաղի մասին չէ։ Այստեղ խոսքը վերաբերում է նաև Կասպից ծովի ավազանին, բայց չեմ կարծում, որ Թուրքիան այլևս զորք կուղարկի։ Ես ռազմական սպառնալիք չեմ տեսնում Թուրքիայի կողմից, բայց ուրիշ մի խնդիր կա՝ Արևմուտքի բացակայությունն է այստեղ։ Արևմուտք ասելով՝ ես նկատի ունեմ և՛ Ֆրանսիան, և Միացյալ Նահանգները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են։ Ի՞նչ է բերելու նրանց ներկայության պակասը․ իհարկե՝ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բացակայությունը։ Եթե տարածաշրջանում Արևմուտքի ներկայությունը պակասեց, մենք ականատես ենք լինելու մարդու իրավունքների խախտումների, բռնության։ Սա ստեղծված իրավիճակի բացասական կողմն է։

Բայց երբ խոսում ենք ստեղծված իրավիճակի դրական կողմերի մասին, պետք է նկատենք, որ եթե հնարավորություն լինի ինչ-որ ճանապարհով սկսել երկխոսություն Հայաստանի և Թուրքիայի միջև, բացվեն ճանապարհները, երկու կողմերի համար էլ շահավետ կլինի։ Դրա արդյունքում, իհարկե, առավել շատ կշահի Հայաստանը․ Թուրքիան մեծ պետություն է, իր համար առանձնապես կարևոր չէ Հայաստանի հետ սահմանները բացելը, սակայն Հայաստանի համար դա շատ կարևոր է, այն Հայաստանին ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական հնարավորություններ կտա։ Իհարկե, Թուրքիան Արևմուտքի համար խնդրահարույց երկիր է, բայց այն դեռ ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, ՆԱՏՕ-ի անդամ է։ Այնպես որ՝ Թուրքիան Հայաստանի համար կարող է ինչ-որ չափով կամուրջ լինել՝ Արևուտքի հետ կապվելու համար։

-Պատերազմից հետո խոսք է գնում նաև նոր բանակցային ձևաչափի՝ «3+3»-ի մասին, որի նախաձեռնողը Թուրքիան է։ Այն տնտեսական համագործակցության հարթակ պետք է լինի Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի համար։ Կա՞ հնարավորություն՝ սա կյանքի կոչելու համար։ Այն կարո՞ղ է փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին։

«3+3» նախաձեռնությունը նոր գաղափար չէ։ Այն հին գաղափար է, որը վերակենդանացել է այսօր։ 2008 թվականի օգոստոսին, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, Թուրքիան կարևոր դեր չէր խաղում տարածաշրջանում։ Այն տնտեսապես էր ներգրավված այստեղ, բայց ոչ ռազմականորեն։ Այդ ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չցանկացավ, որ տպավորություն ստեղծվի, թե ինքը ասելիք ու անելիք, որևէ քաղաքական ազդեցություն չունի այստեղ։ Նա առաջարկեց Կովկասի կայունությունն ապահովող այս ձևաչափը։ Դա այսօրվա առաջարկվող նույն ձևաչափն է։ Թուրքիան այդ ժամանակ չկարողացավ ազդեցություն ունենալ գործընթացի վրա, իսկ Ռուսաստանն առաձնապես հետաքրքրված չէր դրանով, որովհետև համարում էր, որ ինքը մեծ ազդեցություն ունի Հարավային Կովկասում։

Հիմա իրավիճակն այլ է։ Ռուսաստանին այս ձևաչափը ձեռնտու է, որովհետև Արևմուտքն այստեղ բացակայում է։ Բացի այդ, Ռուսաստանի դերը նույնը չէ, տնտեսական խնդիրներ ունի, և ստիպված է Թուրքիային ինչ-որ դեր տալ այս տարածաշրջանում խնդիրների լուծման գործընթացում։ Թուրքիան էլ հետաքրքրված չէ, որ այստեղ, օրինակ, Վաշինգտոնն ուժեղացնի իր դիրքերը։ Այստեղ հարցն այն է, թե որքանով այդ ձևաչափը կարող է դրական լինել։ Իհարկե, դա կախված կլինի նրանից՝ արդյո՞ք Թուրքիան և Ռուսաստանը դա կցանկանան, կբացե՞ն ճանապարհը բոլոր մասնակիցների համար։ Պարզապես ինձ համար դեռ հարց է, թե որքանով է Ռուսաստանը շահագրգռված, որ այս ձևաչափն աշխատի։ Հարավային Կովկասի երկրների տնտեսական աճը նրա շահերից չի բխում։ Կրեմլը կնախընտրի տեսնել այստեղի երկրներին թուլացած, քանի որ ուժեղ տնտեսությունը նրանց քաղաքականապես ավելի ազատ կդարձնի։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա պետք է նկատենք, որ այն վերջին շրջանում շատ քննադատության առաջացավ, քանի որ չկարողացավ կանխել Արցախյան երկրորդ պատերազմը։ Մենք տեսանք ԵԱՀԿ-ի գործուեությունն այս տարիներին այլ վայրերում ևս՝ Հարավային Օսիայում էլ նրանք շատ թույլ էին, չկարողացան իրավիճակը վերահսկել, և տեսանք, թե Ռուսաստանն ինչ արեց։

Սակայն ԵԱՀԿ-ի մոնիթորինգի առկայությունն արդեն փաստ է նրա, որ կա այն ամենի ականատեսը, ինչ այսօր կատարվում է Դոնբասի, Օսիայի, Ղարաբաղի բնակչության հետ։ ԵԱՀԿ-ն այնտեղ է, որ հոգ տանի մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Դա մի բան է, որ չեն անում, օրինակ, այսպես կոչված ռուս խաղաղապահները։ Ես հույս ունեմ, որ ԵԱՀԿ-ն կմնա տարածաշրջանում ու կշարունակի դեր խաղալ, և ավելի մեծ դեր կխաղա, քան մինչև պատերազմը։

Հռիփսիմե Հովհաննիսյան