Էրդողանը Մակրոնին ներկայացրել է Հարավային Կովկասում «վեցի հարթակի» գաղափարը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Հարավային Կովկասում «վեցի հարթակի» գաղափարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Դրանից հետո նա (Մակրոնը) բարձրացրեց Հարավային Կովկասում իրավիճակի հարցը։ Մենք ասացինք, որ այնտեղ ենք եղել (Ադրբեջանում) անցյալ շաբաթ, և որ այս պահին Հարավային Կովկասում դրական քայլեր են ձեռնարկվում, և մեր եղբայր Իլհամ Ալիևը վճռականորեն ցանկանում է շարունակել այդ դրական քայլերը։ Այդ հանդիպման (Մակրոնի հետ) ժամանակ առաջին պլան է մղվել տարածաշրջանում «վեցի հարթակի» ստեղծումը։ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը և Հայաստանը, եթե բոլորը համաձայնվեն, մենք այստեղ խաղաղության հարթակ կստեղծենք»,- լրագրողներին ասել է Էրդողանը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը քննարկել են «3+3» ձևաչափի ստեղծման հնարավորությունը։ Լավրովը նշել էր, որ Իրանը դրական է վերաբերվում այս նախաձեռնությանը, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը, և հույս հայտնել, որ Վրաստանը շահագրգռվածություն կցուցաբերի Անդրկովկասի զարգացման վերաբերյալ խորհրդակցությունների և որոշումների համաձայնեցման նման մեխանիզմ ստեղծելու հարցում։ Հոկտեմբերին, սակայն, Վրաստանի ԱԳՆ-ն հերքեց այն տեղեկությունը, թե գերատեսչության ղեկավար Դավիթ Զալկալիանին, իբր, հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ մասնակցելու «3+3» ձևաչափով բանակցություններին՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ։

Տաթև Ֆռանգյան