Հրապարակվել է G20-ի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեն

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

G20-ի պետությունները պարտավորվել են ջանքեր գործադրել՝ ապահովելու համընդհանուր, արդար և ժամանակին արդյունավետ, որակյալ, մատչելի և անվտանգ պատվաստանյութերի հասանելիությունը, փոխանցում է Iz.ru-ն։

Աշխարհի 20 խոշորագույն տնտեսությունների ղեկավարները խորը մտահոգություն են հայտնել COVID-19 պանդեմիայի կայուն տնտեսական զարգացման վրա ազդեցության վերաբերյալ:

G20-ի ղեկավարները նաև մտադիր են համաճարակի պայմաններում տարբեր հիվանդությունների դեմ նոր պատվաստանյութերի մշակման տևողությունը 300-ից կրճատել մինչև 100 օր:

Կողմերը համաձայնել են աջակցել մատակարարման շղթաների ամրապնդման, ինչպես նաև այդ ոլորտում մշակումների և հետազոտությունների աջակցության նախաձեռնություններին:

Կոմյունիկեում ասվում է, որ երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել և ընդլայնել արտադրությունը։ Քայլեր կձեռնարկվեն նաև բնակչության կողմից պատվաստանյութերի նկատմամբ վստահության ամրապնդման ուղղությամբ։ Խոսքը, մասնավորապես, կողմնակի ազդեցությունների և դեղամիջոցների արդյունավետության վերաբերյալ ապատեղեկատվության դեմ պայքարի մասին է։

G20-ի երկրների առաջնորդները պարտավորվել են մինչև 2030 թվականն ուժեղացնել միջոցները կենսաբազմազանության կորուստը դադարեցնելու համար:

Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները ճանաչել են մինչև 21-րդ դարի կեսերը գլոբալ ածխածնային չեզոքության հասնելու անհրաժեշտությունը:

Երկրները պայմանավորվել են ձգտել միջազգային ուղևորությունները կանոնակարգված և անվտանգ կերպով վերսկսել այնպիսի միջազգային կազմակերպությունների աշխատանքին համապատասխան, ինչպիսիք են տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ), Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO), ինչպես նաև միջազգային ծովային կազմակերպությունը (IMO):

G20-ի երկրների ղեկավարները հայտարարել են, որ անհրաժեշտ են արդյունավետ և նշանակալի գործողություններ՝ ջերմացումը 1,5 աստիճանի մակարդակում պահելու համար:

G20-ի պետությունները հայտարարել են, որ անհրաժեշտ է նպաստել էներգիայի արտադրողների և սպառողների միջև երկխոսությանը՝ միջազգային էներգետիկ ֆորումի հետ համագործակցությամբ:

Կոմյունիկեում կողմերը հավանություն են տվել արտադրողականության վերականգնմանն ու թվային տրանսֆորմացիային։

Հռչակագրում ասված է, որ 2021 թվականի ընթացքում գլոբալ տնտեսական ակտիվությունը վերականգնվում է կայուն տեմպերով՝ շնորհիվ մշտական քաղաքական աջակցության և պատվաստումների:

Խոշոր տնտեսությունների ղեկավարները նաև ընդունել են 2022-2024 թվականների կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների պլանը: Գագաթնաժողովում որոշում է ընդունվել ամրապնդել փոխգործակցությունն այլ շահագրգիռ կողմերի հետ, օրինակ, մասնավոր հատվածի, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների հետ:

Երկրները պարտավորվել են աջակցել արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացմանը և ամրապնդել համագործակցությունը կիբերհանցագործությունների դեմ պայքարում:

Բացի այդ, G20-ի երկրները ճանաչել են անօրինական միգրացիայի հոսքերի կանխման կարևորությունը և պարտավորվել քայլեր ձեռնարկել միգրանտների «լիակատար ներգրավմանը» աջակցելու համար:

G20-ի երկրները նաև պարտավորվել են պահպանել զբոսաշրջության ոլորտի կայուն և արագ վերականգնումը, որն ամենաշատն է տուժել պանդեմիայից:

Հռչակագրում ասվում է, որ կողմերը հանդես են գալիս մշակութային ժառանգության պահպանության և անդառնալի մշակութային ռեսուրսների պահպանման օգտին։