Բոլդուինն առաջին անգամ մեկնաբանել է ֆիլմի նկարահանումների ժամանակ օպերատորի մահը

Լուրեր

11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
Բոլորը

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինն առաջին անգամ լրագրողների հետ շփվել է «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ նրա արձակած գնդակից զոհվել է կին օպերատորը:

Դերասանը մեքենան կանգնեցրել է ճանապարհին և դուրս եկել նրան հետապնդող պապարացիների մոտ, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

«Միջադեպեր լինում են նկարահանման վայրերում ժամանակ առ ժամանակ, բայց ոչ այդպիսին»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Բոլդուինը։

Նրա խոսքերով՝ այսպիսի բան պատահում է չափազանց հազվադեպ։

Նա հավելել է, որ իրեն արգելված է մեկնաբանել հետաքննությունը, որը դեռեւս չի հասել մեղադրանքների ներկայացման փուլին։

Ինչ վերաբերում է ֆիլմի հետագա նկարահանումներին, ապա Բոլդուինը չի կարծում, որ դրանք կվերսկսվեն։ Զրույցի ավարտին դերասանը լրագրողներին խնդրել է այլևս չհետապնդել իրենց մեքենան, որտեղ երեխաներն արտասվում են։

Հիշեցնենք, որ նկարահանումների ընթացքում ատրճանակի փամփուշտը, որը գտնվել է դերասանի ձեռքում, կամ դրա բեկորները դիպել են երկու մարդու՝ կին օպերատորի և ռեժիսորի: Ատրճանակը պետք է լիցքավորված լիներ ոչ մարտական փամփուշտով։ Տուժածներին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։

Ռեժիսորը ողջ է մնացել, իսկ կինը մահացել է։ Մահացած Գալինա Հաթչինսը ծնունդով Ուկրաինայից էր, մի քանի տարի ապրել է Ռուսաստանում:

Նշվում է, որ դերասանի դեմ ոչ մի մեղադրանք չի առաջադրվել, կատարվում է հետաքննություն: