Չեմ բացառում, որ մեր իշխանություններն էլ են «ՌԻԱ-նովոստի»-ից իմացել ՀՀ-ում ՌԴ ռազմական ոստիկանություն տեղակայվելու մասին. Ստ. Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
Բոլորը

ՌԴ ռազմաբազայի հետ 1995 թվականին ստորագրված ու 1996 թվականանին վավերացված պայմանագիրը ռազմական այլ ստորաբաժանում չէր ենթադրում. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Ի վերջո, ռազմական ոստիկանությունը բանակ չէ, այո՛, ստեղծված է Պաշտպանության նախարարության շրջանակներում, բայց ֆունկցիաները ոստիկանական են»,- նկատեց բանախոսը:

Ստեփան Գրիգորյանն ասաց, որ ինքը «ՌԻԱ-նովոստի»-ից է իմացել այդ նորությունը և չի բացառում, որ իշխանություններն էլ են լրատվական նույն գործակալությունից իմացել, ապա նոր են սկսել մտածել:

Քաղաքագետը շեշտեց՝ պետք է հասկանալ, թե ինչպես է ֆինանսավորվելու բազան և ով է լինելու պատասխանատուն. «Վաղը, երբ այս ոստիկանները փակեն դեպի Ղարաբաղ ճանապարհը , թող իմանան՝ ով է դրա համար պատասխանատու լինելու»:

Մանրամասները՝ տեսանյութում: