«Ո՞վ եք Դուք, որ միջնորդություն առաջարկեք». Էրդողանը՝ Մակրոնին

Լուրեր

29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկին։ Վերջինս պատրաստակամություն էր հայտնել միջնորդի դեր ստանձնել Սիրիայի հյուսիսում տեղակայված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈՒ-SDG) խմբավորման և Թուրքիայի միջև. գրում է ermenihaber-ը:

«Ո՞վ է քեզ նման պարտականություն տվել։ Քեզանից մեծ գործերի մեջ մի մտիր։ Այդ երբվանի՞ց է Թուրքիան խնդիր դրել իր առաջ՝ նույն սեղանի շուրջ նստել ահաբեկչական խմբավորումների հետ։

Դուք դա կարող եք անել, իսկ Թուրքիան իր պայքարը կշարունակի այնպես, ինչպես դա Աֆրինում եղավ։ Դուք ո՞վ եք, որ համարձակվում եք առաջարկել Ձեր միջնորդությունը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորման միջև։ Նրանք, ովքեր դեռ պատասխան չեն տվել սեփական արյունոտ անցյալի համար, կարող են իրենց պատկերացնել ահաբեկչական խմբավորման կողքին, սակայն Թուրքիայի համար դա բացառված է», – հոխորտացել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև հայտարարել է, որ նման առաջարկ անելուց հետո Ֆրանսիան այլևս ոչ մի իրավունք չունի երբևէ դժգոհել ահաբեկիչներից, ահաբեկչական խմբավորմներից և նրանց գործողություններից։