Ըստ Վարդևանյանի` Գլխավոր դատախազությունը պետք է Փաշինյանի հայտարարությունն ուսումնասիրի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Ավելի դժվար է լինելու թուրքին իր կանգնած տեղից հետ շպրտելը»,- խԽորհրդարանական ճեպազարույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով դեկտեմբերին Սյունիքից հայ զինծառայողներին հետ քաշելու հրամանի վերաբերյալ դիտարկմանը,որ ըստ վարչապետի՝ եթե զիջում չլիներ, նոր պատերազմ կլիներ։

Օհանյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունը և գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները կատարողը պետք է կառավարման և ռազմական կառավարման ընթացակարգի համաձայն իրականացներ գործողությունը՝ ձևավորեր կառավարման մարմին և ունենար իր կառավարման կետը, որտեղից էլ պետք է լինեին հրահանգները՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր։

«Այդպիսի գործողությունները, որոնք վերաբերում են ՀՀ սահմաններին, պետք է գրավոր հրամանով լիներ»։ Օհանյանը նկատեց, որ խորհրդարանում թեմայի մասին Փաշինյանի պատասխանի ժամանակ չի զգացվել, թե ի՞նչ կառույցի միջոցով է ինքն այդ որոշումը ընդունել։

«Իշխանությունը պետք է տիրապետի այն գործառույթին, որը հետագայում պետք է սահմանների ճշտման հետ խնդիրներ ունենար։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը վկայում էր, որ կողմերը կանգնում են մարտական գործողությունների ավարտի համապատասխան բնագծերում և չէր կարող որևիցե մեկը բանավոր հրաման տար հետ քաշվելու, այն էլ այն վայրում, որոնք հետագայում պետք է վիճաբանության առարկա դառնային սահմանները ճշտելու ուղղությամբ»,- նշեց Օհանյանը:

Նա նաև ընդգծեց, որ եթե լիներ նորմալ կառավարիչ, նույն պատերազմը չվերսկսկելու պատճառով հրահանգ կտար այն տեղերում, որոնք ռազմավարական նշանակություն ունեն՝ ճանապարհներ, բարձունքներ, տեղակայել ԶՈՒ-երը։

«Ավելի շահեկան, ավելի առաջ կարող էին կանգնել։ Ի տարբերություն դրա, հակառակորդը էլեկտրոնային տեղորոշման քարտեզով ներխուժել ՀՀ սահմաններից ներս ու սահմաններ են կահավորում։ Իրենք պետք է հասկանային, որ այնտեղ, որտեղ զինվորի ոտքն է դրվում, մանավանդ թուրքի, դրանից հետո ավելի դժվար է լինելու իրական սահմանների ճշտման ժամանակ հետ շպրտել այն տարածքներից, որտեղ կանգնած են»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց, որ հարց կարելի է ուղղել դատախազությանը, գլխավոր դատախազին, թե որտե՞ղ է գրված, որ ՀՀ ԶՈՒ-երը կարող են բանավոր ցուցումով տարածքային, սահմանային անձեռնմխելիությունից հետ քաշվել և որտե՞ղ է գրված, որ վարչապետը կարող է նման բանավոր հրամաններ ու որոշումներ կայացնի։

«Գլխավոր հրամանատար լինելը ՀՀ սահմանները պահելու պարտականությունն է, ոչ թե զիջելու։ Այդ պարագայում պաշտոնը կկոչվեր օրինակ՝ գերագույն գլխավոր նահանջող, կամ գլխավոր զիջող։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ոչ թե Վաղարշակ Հարությույանն է հրաման տվել, այլ հենց ինքը՝ անձամբ։ Երբ հարց է հնչում, թե ո՞ւմ հետ եք քննարկել, ասում է՝ տարբեր մարդկանց, օրինակ՝ Սյունիքի մարզպետի։ Իսկ Սյունիքի մարզպետը տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ իրավասու պաշտոնյա՞ն է»,- նշեց Վարդևանյանը:

Ըստ Վարդևանյանի` գլխավոր դատախազությունը պետք է Փաշինյանի հայտարարությունն ուսումնասիրի. «Այս աղմկահարույց խոստովանական դիրքորոշման վերաբերյալ դատախազությունը երեկվանից սկսած՝ արդեն իսկ նյութեր պետք է նախապատրաստեր»:

Մանրամասները՝ տեսանյութում: