Գազելների տրամաբանությանը վերադարձ չի լինելու. Երևանի նոր ավտոբուսների համար գործադիրը վարկ կվերցնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
Բոլորը

Կառավարությունը հավանություն տվեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

«Նախնական գնահատմամբ՝ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո: Առաջին փուլում ձեռք կբերվեն 12 մետրանոց 100 ցածրահատակ ավտոբուսներ. առաջին փուլի ֆինանսավորման համար 25 մլն եվրո է տրամադրվելու, որից 20 մլն եվրո վարկ՝ ՎԶԵԲ-ից և 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության կողմից»,- նախագծի քննարկման ժամանակ նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը:

«Իհարկե, Երևանի ավտոբուսային պարկի պահանջարկը շատ ավելին է. մոտ 700 ավտոբուսների անհրաժեշտություն կա ընդհանուր առմամբ, և, ըստ էության, այստեղ գործ ենք ունենալու նաև մասնավոր հատվածի ներգրավման հետ. ամբողջ Երևանի տրանսպորտային համակարգն աշխատելու է համայնքային և մասնավոր տրանսպորտային ընկերությունների փոխգործակցությամբ և աշխատելու է միասնական տոմսային համակարգով: Այս որոշումներով մենք, իհարկե, հարցը կլուծենք միջնաժամկետում, բայց երկարաժամկետում պետք է կարողանանք արմատական լուծման հանգել»,- ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ ավտոբուսների շահագործման ժամկետը 10 տարի է. 10 տարի հետո պարկը թարմացնելու անհրաժեշտություն է լինելու: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է տրանսպորտային համակարգ, որը որոշակի եկամուտներ կգեներացնի:

«Ես առաջարկել եմ քաղաքապետարանին, որ լինեն լուծումներ, որ մենք ոչ թե ժամանակի այս կոնկրետ հատվածում խնդիր լուծած լինենք, այլ ունենանք համակարգ, որն անընդհատ աշխատի, վերարտադրվի և անհրաժեշտ ներդրումներն անհրաժեշտ ժամկետներում տեղի ունենան: Այլապես մենք 10 տարի հետո կանգնելու ենք ելման կետի վրա և ստիպված ենք լինելու որոշում կայացնել նորից նույն ճանապարհով գնալու կամ վերադառնալու «ԳԱԶելների» տրամաբանությանը: «ԳԱԶելներին» վերադարձ չի լինելու և չպետք է լինի, մենք դա դեռ 2017 թ.»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: