Փաշինյանը Հոկտեմբերի 27-ի գործով կարող է իմանալ այն գաղտնիքները, որոնք մեզ հասու չեն. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Հանցագործության կատարողները գտնվում են բանտում: Հանցագործության հենց հաջորդ օրը այդ ժամանակվա իշխանությունները հայտարարեցին, որ այդ հինգն են ու վերջ, և որ դա «ուչաստկովի» գործ է: Ամեն ինչ արեցին, որ նախաքննական և դատական գրծընթացները գնան նման հունով»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց նախկին վարչապետ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 22 տարի, բայց հանրությունն այդ մասին ունի այնքան տեղեկություն, որքան ուներ 1999-ին. հանցագործությունը մինչև վերջ բացահայտված չէ:

«Հանրության մեծ մասը, այդ թվում նաև ես կասկածներ ունեմ, որ այդ գործն «ուչաստկովի» չէ, ունի կազմակերպիչներ:

Ես համոզված եմ, որ Հոկտեմբերի 27-ով դրվեց մեր այսօրվա պարտության սկիզբը: Ավելին՝ համոզված եմ, որ այդ խնդիրը Մեղրիի փոխանակման տարբերակով Արցախի հարցի լուծման ենթատեքստում էր, որովհետև այսօր էլ Ալիևը չի թաքցնում, որ իրենց հետաքրքրող միակ հարցը դա է:

Այստեղ արտաքին քաղաքական գործոնը կար: Այդ կարծիքին էր նախկին վարչապետ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, որոնք հայտարարել են, որ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները արտաքին քաղաքական են:

Այդ կարծիքին է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ի պաշտոնե կարող է իմանալ այն գաղտնիքները, ինչը սովորական մահկանացուներին հասու չէ: Փաշինյանն ասել է, որ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանն իրենց կյանքով կասեցրին Մեղրիի տարբերակով Արցախի հիմնահարցի լուծումը: Արտաքին պատվիրատուի խնդիրն է, որ պետական մարմինները պետք է կարողանան լուծել»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ Ռուսաստանից կախվածության պայմաններում անհնարին է համարում այդ խնդրի բացահատումը, անգամ քննչական գործողություններ ծավալելը՝ թեկուզ ճշտելու համար Լիտվինենկոյի հայտարարությունն այն մասին,  որ Հոկտեմբերի 27-ը կազմակերպել են ռուսական հատուկ ծառայությունները:

Մանրամասները՝ տեսանյութում: