Կանարյան կղզիներից մեկի ղեկավարն առաջարկել է ռումբ գցել Պալմա կղզում՝ լավայի հոսքի ուղին փոխելու համար

Լուրեր

11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
Բոլորը

Իսպանական Հոմերա կղզու (Կանարյան կղզիների ինքնավար համայնք) ղեկավար Կազիմիրո Կուրբելոն առաջարկել է Պալմա կղզում ռազմական օդանավից ռումբ նետել՝ ժայթքող հրաբխի լավայի հոսքերին ճիշտ ուղղություն տալու համար։ Այս մասին գրում է El Mundo թերթը։

«Մ՞իթե՞ չկա ինքնաթիռ, որը թռչում է։ Թռչի ու ստիպի ռումբին ընկնել և՝ բո՜ւմ։ Միգուցե այն, ինչ ասում եմ, հիմարություն է, կարծում եմ, որ տեխնոլոգիական տեսանկյունից այս [տարբերակը] պետք է փորձարկվի»,- ասել է Կուրբելոն:

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Էլ Պասո բնակավայրի տարածքում գտնվող կղզում հրաբխի ժայթքում է սկսվել։ Հրաբխային նյութերի ակտիվ արտանետում է տեղի ունենում խառնարանից: Լավայի հոսքերն ավերել են ավելի քան 2 հազար շենք և հասել օվկիանոս, ինչը հանգեցրել է վտանգավոր գազերի արտանետմանը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կղզում արդեն տարհանվել է մոտ 7 հազար մարդ, զոհեր չկան։

Վերջերս Պալմայում կրկին աճել է սեյսմոլոգիական ակտիվությունը։ Մասնավորապես, հարյուրավոր երկրաշարժեր են գրանցվել, սակայն դրանց ուժգնությունը չի գերազանցել 4,9 մագնիտուդը։

Տաթև Ֆռանգյան