Լրագրողների միջազգային ֆեդերացիան և Լրագրողների եվրոպական միությունը դատապարտել են «վիրավորանքի և զրպարտության» մասին ՀՀ-ում ընդունված օրենքը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

2021 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, որով «վիրավորանքի» և «զրպարտության» համար նախատեսված տուգանքների առավելագույն շեմը եռապատկվում է: Լրագրողների միջազգային ֆեդերացիան (EFJ) և Լրագրողների եվրոպական միությունը (EFJ) միացել են Հայաստանի լրագրողների միությանը (UJA)՝ դատապարտելով այս օրենքը և դրա ազդեցությունը խոսքի ազատության իրավունքի վրա: Այս մասին ասված է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Զրպարտության մասին» օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2021 թվականի մարտին, այն բանից հետո, երբ Facebook-ի օգտատերերից մեկը վարչապետի նկարի տակ վիրավորական մեկնաբանություն էր հրապարակել։ Օրենքը վավերացվել է Սահմանադրական դատարանի կողմից այս ամիս։ Այն սահմանում է, որ «վիրավորանքի» համար առավելագույն տուգանքը կկազմի 5400 եվրո, իսկ «զրպարտության» համար՝ գրեթե 11 հազար եվրո։

Տեղեկացվում է, որ օրենքը դատարան էր ուղարկվել այն բանից հետո, երբ նախագահ Արմեն Սարգսյանը մերժել է այն ստորագրել՝ օրենքի սահմանադրականության և մամուլի ազատության վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ մտահոգություններ հայտնելով։

«Այս օրենքը հստակորեն սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը, որը ժողովրդավարության հիմնական հիմնասյուներից է և այդ իրավունքի առաջմղման ու յուրաքանչյուր անձի ինքնադրսևորման հիմնական պայմաններից մեկը», – ասվում է UJA-ի հայտարարության մեջ։

UJA-ն բազմիցս զգուշացրել է օրենքի հետևանքների մասին և մտահոգություն հայտնել լրատվամիջոցների վրա դրա ազդեցության վերաբերյալ: Այն հավելել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախատեսում է նման տուգանքներ նշանակելիս երկրի և մեղադրյալների տնտեսական վիճակը հաշվի առնելու անհրաժեշտությունը։

«Մենք հանդես ենք գալիս UJA-ի կողքին՝ ընդդեմ մի օրենքի, որն ունի հստակ քաղաքական նպատակ և դրամատիկ հետևանքներ կունենա մամուլի և լրատվամիջոցների աշխատողների վրա»,- հայտարարել է IFJ-ի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելանգերը:

«Այլ երկրների փորձից գիտենք, որ նման բարձր տուգանքներն օգտագործվում են լրագրողներին վախեցնելու և լռեցնելու համար։ Մենք խստորեն կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերանայել օրինագիծը՝ երկխոսելով մեր գործընկեր ընկերությունների հետ»,- հայտարարել է EFJ-ի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեսը: