Միջադեպ՝ վարորդի և պարեկային ծառայողի միջև․ ոստիկանությունն ուսումնասիրում է տեսանյութը

Լուրեր

06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
Բոլորը

Այսօր առավոտից համացանցում տեսանյութ է տարածվում Պարեկային ծառայության աշխատակցի և տաքսու վարորդի մեջ տեղի ունեցած միջադեպից։ Ըստ կադրերի՝ ոստիկանը վարորդից վարորդական իրավունք է պահանջում, արձանագրում, որ ինչպես վարորդը, այնպես էլ ուղևորն ամրագոտի չեն գցել, բացի այդ՝ մեքենայում դիմակ չեն կրում։ Վարորդը հրաժարվում է փաստաթղթեր ներկայացնել, իր հերթին բավական բորբոքված հակադարձում է, թե ինչու ոստիկանը դիմակ չի կրում։

Որքանով են ոստիկանության ծառայողի գործողությունները իրավաչափ․ այս հարցով դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն։ Վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ տարածված տեսանյութն այս պահին Ոստիկանության կողմից ուսումնասիրվում է։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիտարկմամբ՝ միջադեպի ժամանակ ոստիկանը գտնվել է բաց տարածքում, ուստի նա կարող էր դիմակ չկրել, ինչը չի կարելի ասել տրանսպորտային միջոց վարող վարորդի մասին։

«Պարեկը քաջատեղյակ էր իրավական նորմերին, և դրանք շատ համբերատար բացատրում էր վարորդին։ Նա մի քանի անգամ պարզաբանեց, որ վարորդն ու ուղևորն առանց ամրագոտի են եղել, բացի այդ, փակ տարածքում չեն կրել դիմակ, ինչը համաճարակային կանոններով պայմանավորված՝ պարտադիր էր։ Այստեղ ոստիկանի կողմից որևէ իրավախախտում չի եղել, ինչը չենք կարող ասել տաքսու վարորդի մասով։ Որևէ վարորդ իրավունք չունի երթևեկել, քանի դեռ ինքն ու իր բոլոր ուղևորներն ամրակապված չեն: Տեսանյութում վարորդը չի հերքում, որ դիմակով չէր ու չի հերքում, որ չամրակապված ուղևորով է երթևեկել: Ավելին՝ վարորդը պարտավոր է պարեկին ներկայացնել իր փաստաթղթերը՝ անկախ կանգնեցման պատճառներից»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Իոաննիսյանը։

 

Ռոզա Վարդանյան