Պետդեպը պատասխանել է Զախարովայի՝ ԱՄՆ-ին ուղղված մեղադրանքներին. «Արտաքին դերակատարները չպետք է փորձեն իրենց օրակարգը պարտադրել տարածաշրջանին»

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մենք խրախուսում ենք Հարավային Կովկասի երկրներին միասին աշխատել վեճերի լուծման և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման համար: Factor.am-ի հարցմանն այսպես է պատասխանել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարություններին, թե ԱՄՆ-ը ձգտում է խանգարել «3+3» նախաձեռնությանը։

«Թեև արտաքին դերակատարները կարող են արդյունավետ դեր խաղալ նման ջանքերին աջակցելու համար, նրանք չպետք է փորձեն իրենց օրակարգը պարտադրել տարածաշրջանին»,- ասել է Պետքարտուղարության պաշտոնյան։

Նշենք, որ Factor.am-ի հարցումը՝ ուղղված ԱՄՆ պետդեպարտամենտին, այն մասին էր, թե ինչ կարծիք ունեն «3+3» ձևաչափի և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան տեսնում է մի շարք արևմտյան երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ձգտումը՝ խանգարել «3+3» տարածաշրջանային նախաձեռնությանը, խոչընդոտել նոր սկսվող այս գործընթացը։

«Ռուսաստանը կողմ է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի հնարավորինս շուտ գործարկմանը՝ ի շահ դրա բոլոր մասնակիցների»,- հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կարծում ենք, որ դա կօգնի բարձրացնել վստահությունը միջպետական հարաբերությունների նկատմամբ, լուծել առկա հակասությունները և բացահայտել տնտեսական, տրանսպորտային, հումանիտար ներուժը։ Մենք տեսնում ենք մի շարք արևմտյան պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ձգտումը՝ խոչընդոտել որոշ գործընթացների»,- ասել էր նա:

Հիշեցնենք նաև, որ «3+3» նախաձեռնությունը ենթադրում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ փոխգործակցություն։

Հռիփսիմե Հովհաննիսյան