Վոլոդյա Ավետիսյանին փորձում են սադրե՞լ. նստացույց անող ազատամարտիկները ահազանգում են

Լուրեր

13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
Բոլորը

Ազատության հրապարակում մարտի 21-ից նստացույց անող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ահազանգում է, որ իրեն են մոտենում տարբեր մարդիկ ու բռնության, զենքի ուժով հարցեր լուծելու առաջարկներ անում․ «Ես բոլորին ասել եմ ու կրկնում եմ՝ զենքի գործադրմամբ կամ բռնությամբ հարց լուծելու կողմնակից չեմ»։

Ազատամարտիկը հայտնեց, որ իրեն և ընկերներին հետևում են․ «Տուն գնալիս նկատել եմ հետևիցս մեքենա է գալիս, միայն երեկ բավականին ուշ ժամի էի գնում, չկար, իսկ մնացած օրերին նկատել եմ»։

Նստացույցի մասնակից, ազատամարտիկ Յուրա Աթոյանն էլ ասաց, որ երեկ իրեն փակ համարից զանգել են ու հորդորել լքել Ազատության հրապարակը:

«Փակ համարից զանգեցին, սպառնացին, ասացին՝ քեզ հաշված օրեր են մնացել, ասեցի՝ աչքս լույս, իսկ ինչո՞վ է պայմանավորված,  հաստ ձայնով տղամարդն ինձ ասաց՝ աշխատի Օպերայի կողմերը շատ չերևաս, հայհոյեցի ու կախեցի լսափողը»,- պատմեց ազատամարտիկը։ 

Նշենք, որ նստացույցի մասնակիցները պայքարում են Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետով իշխանության գալու դեմ։ Նրանք պահանջում են նաև ազատ արձակել Հայաստանի ՔԿՀ-ներում պահվող քաղբանտարկյալներին։

 

Լիլիթ Շաբոյան