Ադրբեջանական կողմն արշավ է սկսել Թաթոյանի դեմ, որում ցանկանում են ընդգրկել ՀՀ իշխանությանը. Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
28.10.2026 | 13:15
Հակոբ Սերոբյան. «Աշխարհի առաջնության արդյունքն անակնկալ էր ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:08
Ռուսական ոսկին ՀՀ-ի տարածքով չի գնացել, չի եկել․ Պապոյանը՝ տնտեսական ցուցանիշների անկման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը որոշակի մտահոգություններ էր արտահայտել սահմանի վերաբերյալ, Պաշտպանության նախարարությունը դա հերքեց: Թաթոյանն ի պատասխան ապացույցներ հրապարակեց Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական ուժերի ամրաշինական աշխատանքների վերաբերյալ: Եվ հիմա քննադատություններ են հնչում ԱԽ քարտուղարի, իշխանության այլ ներկայացուցիչների կողմից, որոնք ՄԻՊ-ին մեղադրում են կողմնակալ լինելու և ոչ ճշգրիտ տեղեկություն հրապարակելու մեջ:

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց.  «Այն, որ, մեղմ ասած, խնդիր կա մեր սահմանին, այսինքն՝ ադրբեջանցիներն օգտվելով գործող վարչախմվի անգործությունից՝ հատել են շփման գիծը Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքի մարզում, դա ապացուցման կարիք չունի: Զարմանում եմ, որ ՊՆ-ն փորձեր է անում հերքել անհերքելին:

Անվտանգության խորհրդի քարտուղարը որոշել է հրապարակային քննադատության ենթարկել, ընդ որում՝ սուտ մեղադրանքներով հարձակվել ՄԻՊ Արման Թաթոյանի վրա, որը եզակի գործիչներից է, ով վայելում է հանրային աջակցություն:

Եթե նույնիսկ վարչախմբին հասկանալի պատճառներով ձեռնտու չէ Արման Թաթոյանի գործունեությունը, ապա գիտեն, որ ամիսներ անց նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է, և կարող էին իրենց զուսպ պահել, մինչև նոր ՄԻՊ կընտրվեր»,- նշեց Նազարյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ հերթական անգամ միտում է դիտվում՝ բավարարել Ադրբեջանի սպասելիքները, պահանջներն ու քմահաճույքները: «ԱԽՔ-ի դեմքով տեղի ունեցավ այն, ինչ ուզում էր ադրբեջանական, թուրքական կողմը, և պատահական չէ, որ ադրբեջանական մամուլն արագ արձագանքեց այդ երիտասարդի խոսքին և անմիջապես անդրադարձան խնդրին:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում գործող վարչախումբը՝ հատկապես մի քանի ներկայացուցիչներ սպասարկում են ադրբեջանական կողմի շահերը:

Մանրամասները՝ տեսանյութում: