Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական ինքնաթիռներ գնել ռազմաօդային ուժերի համար

Լուրեր

27.04.2024 | 20:58
Հետաքրքիր է՝ Սևանի ափին ծիրանի ծառ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:37
Հայաստանում ժողովրդավարության մակարդակից գո՞հ եք. Փաշինյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:00
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. Ժուռնալիստների միություն
27.04.2024 | 19:43
Վանաձորի և Գուգարքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
27.04.2024 | 19:26
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
27.04.2024 | 19:02
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը. կան զոհեր և տուժածներ. ԹԱՐՄԱՑՎԱԾ
27.04.2024 | 19:00
Որպես որդի և ընկեր կորցրած մարդ` կողմ եմ խաղաղությանը, բայց ոչ այս գնով. Դավիթ Ամալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 18:33
Սյունիքի մարզում մեքենաներ են բախվել. կա տուժած
27.04.2024 | 18:08
Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն. ՀՀ նախագահ
27.04.2024 | 17:54
Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված. Փաշինյան
27.04.2024 | 17:46
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
27.04.2024 | 17:41
Երևանում առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +33 աստիճանի
27.04.2024 | 17:12
Հայաստանի երեք մարզերում իրականացվել է գարնանային ծառատունկ
27.04.2024 | 16:43
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
27.04.2024 | 16:26
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ծրագրում են նոր ռազմական ինքնաթիռներ ձեռք բերել, որոնց շուրջ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին ադրբեջնական Report գործակալության հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը։

«Ադրբեջանի ՌՕՈՒ-ի համար նախատեսվում է նոր ինքնաթիռներ գնել, որի շուրջ բանակցություններ են ընթանում։ Փորձագետներն ուսումնասիրել են մեզ առաջարկվող ինքնաթիռների հնարավորությունները։ Հնարավոր է՝ առաջիկայում հասարակությունն իմանա, որ ինքնաթիռներն են ձեռք բերվելու»,- ասել է նա։

Թահիրովի խոսքով՝ նոր սպառազինությունների գնման, տեխնոլոգիաների, անձնակազմի պատրաստման ու այլ հարցերը լուծվում են առկա հայեցակարգի հիման վրա․ ցանկացած զորատեսակ ունի ուրույն ռազմավարությունն ու զարգացման ծրագիրը։

Ի դեպ, Թահիրովը չի նշել, թե որ երկրից է Ադրբեջանը պատրաստվում ինքնաթիռներ գնել։

Էմմա Չոբանյան