Էրդողանը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում Անկարայի դիրքորոշումը չի փոխվել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հոկտեմբերի 26-ին այցելելու է Ադրբեջան և մասնակցելու է Արցախի գրավյալ Վարանդայում օդանավակայանի բացմանը։

«Ծրագրում Բաքուն չկա, սակայն մենք օդանավակայան ենք բացելու։ Այդ հարցը քննարկել ենք իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ։ Այդ օրվա ծրագիրը, օդանավակայանի բացումից զատ, ներառում է նաև մի շարք ավտոճանապարհների և գյուղատնտեսական օբյեկտների բացում նույն տարածքում»,- ասել է Էրդողանը, որի խոսքերն են փոխանցում ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նաև խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հայտարարելով, թե Անկարայի դիրքորոշումն այդ միջանցքի բացման հարցում չի փոխվել։

«Մենք նույնքան վճռական ենք «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում, ինչպես նախկինում»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ կշարունակեն օգնել Ադրբեջանին նաև Արցախի գրավյալ տարածքների ականազերծման հարցում։

Էմմա Չոբանյան