Էրդողանը սպառնացել է երկրից վտարել 10 երկրի դիվանագետների, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառանցել է երկրից վտարել 10 երկրի դեսպանների, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանին, որոնք կոչ են արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշենք, որ օրերս Անկարայում 10 երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի դեսպանությունները համատեղ հայտարարություն էին տարածել, որով կոչ էին անում հետևել ՄԻԵԴ վճռին և ազատ արձակել բարերար, ակտվիստ Օսման Քավալային։ Այնուհետ այս երկրների դեսպաններն ու ներկայացուցիչները հրավիրվել էին Թուրքիայի ԱԳՆ։

«Ինչո՞ւ են այդ 10 դեսպանները նման հայտարարություններ անում։ Ես ասացի մեր ԱԳՆ-ին, որ շքեղություն չունենք նրանց մեր երկրում ընդունելու։ Մի՞թե Թուրքիային դասեր տալը ձեր գործն է։ Ո՞վ եք դուք, թողե՛ք Քավայալին։ Ձեր սեփական երկրներում մարդասպաններին, ահաբեկիչներին ու բանդիտներին թողնո՞ւմ եք։ Նրանք միշտ պատասխանում են՝ «Դատարանն անկախ է»։ Այսինքն՝ ձեր դատարանն անկախ է, մերն անկախ չէ՞։ Մեր դատարանն անկախության լավագույն օրինակն է ցույց տալիս»,- ասել է Էրդողանը Աֆրիկյան երկրներ կատարած այցից վերադառնալիս օդանավում թուրք լրագրողների հետ զրույցում։

Նշենք, որ Թուրքիայի իշխանություններն Օսման Քավալային մեղադրում են 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցության և Գյուլենական շարժման հետ կապերի մեջ։

Էմմա Չոբանյան