Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին, որին մասնակցում են 47 երկրի պատվիրակներ: Այս ձեւաչափով խորհրդաժողովներն անցկացվում են երկու տարին մեկ անգամ. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

Համաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 21-ին՝ հանդիսավոր նիստով: Լիագումար նիստի բացման արարողության բանախոսներն են եղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը, Հունաստանի խորհրդարանի նախագահը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:

<> խորագիրը կրող պանելային ձեւաչափի քննարկումներն ուղղված են եղել համավարակի առաջացրած ճգնաժամի հաղթահարմանը:

Խորհրդաժողովի առաջին թեմայի շրջանակում շեշտադրվել է համավարակի պայմաններում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից արտակարգ միջոցների ձեռնարկումը, որոնք արվել են բացառապես հանրային առողջապահական նպատակներով: Այս իմաստով ծավալուն քննարկվել են մարդու իրավունքների սահմանափակմանն առնչվող որոշ դրույթներ: Հարցուպատասխանի առանցքում են եղել ԵԽԽՎ-ի ընթացակարգային կանոնները՝ համաձայն որոնց սանիտարական սահմանափակումների պայմաններում աշխատանքներն ընթանում են հեռավար, այլընտրանքային եղանակներով:

Քննարկման դիտակետում է եղել նաեւ ազգային խորհրդարանների կողմից համավարակի պայմաններում քաղաքացիների հետ երկխոսությունն ապահովելու լավագույն փորձի վերհանումը: Խորհրդաժողովին տարբեր երկրների խորհրդարանների նախագահները հիմնականում ներկայացրել են համավարակի պայմաններում օրենսդիր մարմինների բնականոն աշխատանքի ապահովման փորձը:

Երկօրյա խորհրդաժողովի օրակարգային մյուս քննարկումները ծավալվելու են <>, <> խորագրերի ներքո:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունենալու <> խորագրով լիագումար նիստին:

Մինչ համաժողովի աշխատանքների մեկնարկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ Մաքսիմոս Հարակոպուլոսի հետ: