Սոցցանցերում արգելափակված Դոնալդ Թրամփը սեփական TRUTH Social սոցցանցն է ստեղծում․ The Hill

Լուրեր

04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որի օգտահաշիվներն արգելափակված են Twitter-ում, Тwitсh-ում և Snarshat-ում, հայտարարել է իր սեփական՝ TRUTH Social սոցիալական ցանցի ստեղծման մասին:

«Ես ստեղծեցի TRUTH Social-ը և TMTG-ն (Trump Media & Technology Group)՝ դիմագրավելու մեծ տեխնոլոգիայի բռնակալությանը: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ թալիբները հսկայական ներկայություն ունեն Twitter-ում, բայց ձեր սիրելի ԱՄՆ նախագահին ստիպել են լռել: Սա անընդունելի է»,- ԱՄՆ նախկին առաջնորդին է վկայակոչում The Hill-ը:

Թրամփի խոսքով՝ շատ գոհ է, որ իր սոցիալական ցանցի օգնությամբ կկարողանա «ձայն տալ բոլորին»:

«Ուրախ եմ, որ շուտով կսկսեմ կիսվել սոցիալական ճշմարտության վերաբերյալ իմ մտքերով և պայքարելու եմ Մեծ տեխնոլոգիաների դեմ: Բոլորն ինձ հարցնում են, թե ինչու ոչ ոք չի հակադրվում Մեծ տեխնոլոգիաներին: Դե՝ շուտով մենք դա կանենք»,- ասել է քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում Թրամփի օգտահաշիվներն ընդմիշտ արգելափակվել են 2021 թվականի հունվարի 6-ին՝ Միացյալ Նահանգներում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո։

Տաթև Ֆռանգյան