Չինաստանն ամռան ընթացքում գերձայնային զենքի երկու փորձարկում է անցկացրել․ Financial Times

Լուրեր

11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
Բոլորը

Չինաստանի զինվորականները 2021 թվականի ամռան ընթացքում գերձայնային զենքի երկու փորձարկում են անցկացրել, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

Ավելի վաղ՝ հոկտեմբերին պարբերականը հայտնել էր, որ ՉԺՀ-ն միջուկային զենք կրելու ունակություն ունեցող գերձայնային հրթիռ է փորձարկել, և դա անակնկալի է բերել ամերիկյան հետախուզությանը:

Ըստ պարբերականի աղբյուրների՝ հրթիռը չի հասել իր արևմտյան թիրախին, սակայն փորձարկումը ցույց է տվել, որ Չինաստանը «զարմանալի առաջընթաց է գրանցել գերձայնային զենքի մշակման գործում» և շատ ավելի առաջ է գնացել, քան կարծում էին ամերիկացիները:

Պենտագոնը մտահոգություն է հայտնել Չինաստանի գործողությունների կապակցությամբ, սակայն չի մեկնաբանել գերձայնային հրթիռի փորձարկման մասին հաղորդագրությունը։

Ավելի ուշ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիջիանը տեղեկացրել է, որ Պեկինն այս տարվա օգոստոսին տիեզերանավ է փորձարկել, այլ ոչ թե գերձայնային հրթիռ:

Այժմ պարբերականին հայտնի է դարձել, որ Չինաստանը երկու անգամ է փորձարկում արել: Առաջինը տեղի է ունեցել, ըստ աղբյուրների, ոչ թե օգոստոսին, այլ հուլիսի 27-ին: Ըստ ԱՄՆ հետախուզության գնահատականներին ծանոթ չորս անձի՝ ՉԺՀ-ի զինված ուժերը «մասնակի ուղեծրային ռմբակոծման» համակարգով հրթիռ են արձակել՝ Երկրի շուրջ «գերձայնային թռչող սարքավորում» արձակելու համար, որը կարող է միջուկային զենք կրել:

Օգոստոսի 13-ին էլ Չինաստանը գերձայնային զենքի երկրորդ փորձարկումն է անցկացրել: Թե ինչ տեսակի զենք է դա եղել, հաղորդագրության մեջ չի նշվում: Այնուամենայնիվ, հուլիսյան փորձարկումներին ծանոթ երեք անձ հրատարակությանը հայտնել է, որ արձակումն ապշեցրել է ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը և ամերիկյան հետախուզությանը, քանի որ Չինաստանը ցուցադրել է զենքի նոր հնարավորություններ:

Տաթև Ֆռանգյան