Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկրի դատական համակարգի նկատմամբ ճնշումներն անթույլատրելի են

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ն 10 երկրների դեսպաններին, որոնք կանչվել էին արտաքին քաղաքական գերատեսչություն, տեղեկացրել է, որ Օսման Քավալայի վերաբերյալ նրանց հայտարարություններն անընդունելի են։ Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպանները հրավիրվել են ԱԳՆ։

«Դեսպաններին տեղեկացվել է Օսման Քավալայի դեմ ընթացող դատավարության վերաբերյալ սոցիալական ցանցերում արձագանքի և հայտարարությունների անթույլատրելիությունը, որոնք փորձում են քաղաքականացնել դատավարությունները և ճնշում գործադրել թուրքական դատական ​​համակարգի վրա»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ «նման անպատասխանատու հայտարարությունները չեն ազդելու երկրի դատական համակարգի վրա»։

Թուրքիայի ԱԳՆ-ն նաև երկակի ստանդարտների քաղաքականություն է անվանել Քավալայի գործն անընդհատ օրակարգում պահելը։

Հավելենք, որ նշված 10 երկրները նախօրեին հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով Թուրքիային կատարել ՄԻԵԴ վճիռն ու ազատ արձակել ակտիվիստ Օսման Քավալային։

Էմմա Չոբանյան