Երևանում մեկնարկել է «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» գիտաժողովը

Լուրեր

11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
Բոլորը

Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին:

Այն կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Պատմության  եւ Արեւելագիտության ինստիտուտները, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը եւ «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը, հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։

Գիտաժողովին իրենց օրհնության խոսք էին ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը: Թեմայի արդիականությունը կարեւորելով` գիտաժողովին մասնակցում են անվանի պատմաբաններ, հայաստանյան և միջազգային փորձագետներ:

Ողջունելով ներկաներին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր–Խաչատուրյանը նշեց. «Քեմալա-բոլշեւիկեան փոխհամաձայնեցուած ռազմաքաղաքական համագործակցության հետեւանք հանդիսացող Մոսկուայի 1921 թ. մարտի 16-ի եւ անոր ածանցեալ Կարսի 1921 թ. հոկտեմբերի 13-ի պայմանագրերը հայ ժողովուրդի անժամանցելի իրաւունքներու կոպիտ ոտնահարումներ են եւ Սեւրի դաշնագրի չեզոքացման փորձ։ Կարսի փաստաթուղթի վաւերականութեան հարցը արդիական է նաեւ մեր օրերուն, քանի որ անորմով պայմանաւորուած  է ներկայի հայ-թրքական սահմանը։ Միջազգային իրաւունքի տեսանկիւնէն թէ’ Մոսկուայի, թէ’ Կարսի պայմանագրերը անօրինական գործարքներ են եւ չեն կարող իրաւական ուժ ունենալ: Զանոնք կնքող կողմերէն և ոչ մէկը այդ օրերուն կը հանդիսար միջազգային իրաւունքի ենթակայ։ Անշուշտ այդ պայմանագրերը պատմագիտականէ անդին քաղաքական հետաքրքրութիւն կը ներկայացնեն: Հնարաւոր սխալներէ խուսափելու, նախկին սխալները չկրկնելու համար, այնուամենայնիւ կարևոր են այդ պայմանագիրներու գիտական քննարկումները: Անհրաժեշտ է անոնցմէ բխող առաջարկները ներկայացնել թէ՛ քաղաքական դաշտին եւ թէ՛ հասարակութեան: Այլ կերպ ըսած՝ այս գիտաժողովը պատմաճանաչողական նշանակութենէն աւելի գիտական, գործնական եւ քաղաքական նշանակութիւններ պիտի ունենայ»:

Միջազգային գիտաժողովը վաղը կշարունակի իր աշխատանքները: