Ադրբեջանի ընդդիմությունը դիմել է գլխավոր դատախազին՝ «Պանդորայի փաստաթղթերն» ու Ալիևների կոռուպցիոն գործարքները քննելու համար

Լուրեր

30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
Բոլորը

Ադրբեջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը շարունակում է մնալ նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների մասին «Պանդորայի փաստաթղթերում» առկա տեղեկությունները։ Ըստ հետաքննության՝ Ալիևներն օֆշորային ընկերությունների մեծ ցանց են կառավարում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ապօրինաբար բազմամիլիոնանոց անշարժ գույք են ձեռք բերել։

Չնայած օրերս իտալական La Repubblica պարբերականի հետ զրույցում Իլհամ Ալիևը մեկնաբանել էր կոռուպցիոն մեղադրանքները, այնուամենայնիվ, նրա ասածները հանրության չեն գոհացրել և համացանցի ադրբեջանական տիրույթում քննարկումները շարունակվում են։ Նաև տարբեր մեմեր են տարածվել, որոնցից ամենատարածվածը «London Azərbaycandır»՝ «Լոնդոնն Ադրբեջան է» արտահայտությունն է։

Ալիևը, մասնավորապես, ասել էր, որ իր բոլոր բիզնեսները փոխանցել է երեխաներին, որոնք շարունակում են արտերկրում ներդրումներ կատարել։

«Ես նախագահ եմ 18 տարի։ Նախկինում ես ձեռնարկատեր էի, զբաղվում էի բիզնեսով։ Ես հաջողակ ձեռնարկատեր էի։ Երբ ինձ նախագահ ընտրեցին, ես աղքատ մարդ չէի։ Դառնալով նախագահ՝ ես դադարեցի զբաղվել բիզնեսով, դրանք փոխանցեցի իմ ընտանիքին»,- ասել էր Ալիևը՝ հավելելով, որ անձամբ չի կարդացել «Պանդորայի փաստաթղթերը»։

«Ինձ տեղեկություն են ներկայացրել, հնարավոր է՝ ճշմարտությունն այնտեղ ընդամենը 5 տոկոս է, մնացյալը սուտ է»,- ասել էր Ադբեջանի նախագահը՝ պնդելով, որ այդ հրապարակումն ու դրա շուրջ աղմուկն Ադրբեջանի դեմ հերթական «զրպարտչական արշավն է»՝ կազմակերպված Արևմուտքի մի շարք ուժերի կողմից։

Ադրբեջանում Ալիևը մեկնաբանությունները, մեղմ ասած, այնքան էլ համոզիչ չեն համարում։

Մասնավորապես, Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների ու խմբերի կոալիցիան՝ Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Ալիևները չէին կարող օրինական ճանապարհով դառնալ աշխարհի ամենահարուստ ընտանիքներից մեկը։

«Կա ընդամենը մեկ միջոց՝ բացատրելու, թե ինչպես է դա հնարավոր՝ կոռուպցիա։ Ինչպես վերջին, այնպես էլ նախկին միջազգային հետաքննությունները ցույց են տվել, որ կոռուպցիան Ադրբեջանում հանդիսանում է պետական քաղաքականություն, և այն վարում է անձամբ Իլհամ Ալիևը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին էլ ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ նույնիսկ նախագահ դառնալուց 10 տարի առաջ Ալիևն իրավունք չուներ բիզնեսով զբաղվելու, քանի որ 1994 թվականից եղել է պետական SOCAR նավթային ընկերության փոխնախագահը, իսկ 1995-ից՝ նաև խորհրդարանի պատգամավոր։ Բացի այդ, Քերիլմին հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ Ալիևը երբեք իր ֆինանսական միջոցները չի հրապարակում և ինչո՞ւ են նրա ընտանիքի անդամները ներդրում կատարում այլ երկրներում, այլ ոչ Ադրբեջանում։

Նախօրեին էլ Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի և «Ազգային ճակատ» կուսակցության դեկավարներ Ջամիլ Հասանլին ու Ալի Քերիմլին դիմել են երկրի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևին՝ «Պանդորայի փաստաթղթեր» միջազգային լրագրողական հետաքննության հետ կապված։ Հասանլին ու Քերիմլին հիշեցնում են, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները նախկինում էլ ներգրավված են եղել  փողերի լվացման միջազգային սկանդալներում։

Ընդդիմադիրները գտնում են, որ գլխավոր դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի հետաքննության փաստերով, անցկացնի մանրամասն ու օբյեկտիվ քննություն։ Դիմումի մեջ էլ նշվում են օրենսդրության այն կոնկրետ հոդվածները, որոնց համաձայն՝ դատախազությունը վերոնշյալ դեպքերում պարտավոր է հետաքննություն սկսել։

Էմմա Չոբանյան