Ադրբեջանը ՄԱԿ-ի միջազգային դատարանում Հայաստանի դեմ իր պահանջներն է ներկայացրել

Լուրեր

28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Ադրբեջանը ՄԱԿ-ի միջազգային դատարանում Հայաստանից պահանջել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ Արցախի գրավված տարածքների արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծման համար։ Այսօրվա նիստում նման պահանջ է ներկայացրել ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը, հաղորդում է Trend գործակալությունը։

Մամեդովը նշել է, որ դատարանը պետք է Հայաստանին պարտավորեցնի «անմիջապես դադարեցնել ադրբեջանցիների կյանքը վտանգելը»։ Նշվում է նաև, որ անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի կանխվի Հայաստանում այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք, իբր, կապված են Ադրբեջանի նկատմամբ ռասայական ատելություն և բռնություն հրահրելու հետ։

«Հայկական կողմը պետք է միջոցներ ձեռնարկի՝ ադրբեջանցիների դեմ էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունների ապացույցները պահպանելու համար, հրաժարվի այն գործողություններից, որոնք կարող են բարդացնել երկու երկրների միջև դատավարությունը»,- ասել է Մամեդովը։

Նշենք, որ հոկտեմբերի 18-19-ը ՄԱԿ-ի միջազգային դատարանը քննում է Ադրբեջանի դիմումը Հայաստանի դեմ, որով ադրբեջանական կողմը պահանջում է միջանկյալ միջոցներ կիրառել։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 14-15-ին, ՄԱԿ-ի դատարանը քննում էր Հայաստանի պահանջը Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին Հայաստանը ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց էր ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով։ Հայցում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ Հայաստանին ենթարկել է ռասայական խտրականության», որն արտահայտվել է կոտորածներով, խոշտանգումներով և այլ խախտումներով: Սեպտեմբերի 23-ին էլ նույն կոնվենցիայի խախտման համար Ադրբեջանն է հայց ներկայացրել Հայաստանի դեմ։

Էմմա Չոբանյան